Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին 1 միլիոն 105 հազար 993 դրամ է տրամադրել «Արմեն Գևորգյան Սամվելի» ԱՁ-ին՝ օգտվելու վերջինիս մատուցած ծառայություններից։
«Փաստինֆո»-ն բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկացավ, որ վճարված գումարի դիմաց քաղաքապետարանը ձեռք է բերել ալկոհոլային խմիչքներ, սուրճ, քաղցրավենիք և այլն։
Մասնավորապես՝ գնվել է «Արենի» տեսակի կարմիր չոր գինի՝ 35 հատ, բարձրակարգ խաղողի տեսակից, 25 հատ կոնյակ «Մանե»՝ առնվազն 5 տարվա հնեցմամբ, 0.7, «Նեսկաֆե» և «Պելե» բնական լուծվող սուրճ, կաթնային շոկոլադ «Գրանդ Քենդի»։
Ձեռք են բերվել նաև տարատեսակ չրեր, այդ թվում՝ ծիրանաչիր, սև սալորաչիր, տանձի չիր, խնձորի չիր: Նշենք, որ չրերը ձեռք են բերվել «Ֆրուտ Ֆուդ» ՍՊԸ-ից՝ 35 կիլոգրամ քանակությամբ։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 35 հատ արքայախնձոր։ Հիշեցնենք՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, նախորդ տարի վճարել էր 1 միլիոն դրամ «Իմ քայլը» հիմնադրամին՝ Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը