Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»․ քաղաքագետ

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ», գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հիշեցնելով, որ ԱԱԾ-ը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։

Քաղաքագետը, մասնավորապես, գրել է․

«Սրբազանին առաջադրված մեղադրանքը կրում է տարիներով կիրառված, մաշված մի ձեռագրի բոլոր հատկանիշները՝ հիշեցնելով մենթական մտածողությանը բնորոշ «գրպանը պլան գցելու» մեխանիկան։

Ըստ քննչական մարմինի՝ նա դեռ 2018-ին փորձել է վարկաբեկել Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին՝ նրա պայուսակում թմրամիջոց դնելով։

Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ, փլուզվող մեղադրանք, քաղաքական իմաստով՝ հաշվեհարդարի դրսևորում:

Մի քանի դիտարկում.

● Նախապես կանխատեսել էի, որ դեկտեմբերի 10–12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ իշխանությունը կսրի ճնշումները Վեհափառի նկատմամբ՝ փորձելով արհեստական հակադրության միջավայրում թուլացնել նրա դիրքերը։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը այդ գործընթացի օրգանական շարունակությունն է՝ ուղղված եկեղեցական վերնախավի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։


● Այս ամենի ֆոնին Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում են իրենց ցանցերը Հայաստանում՝ նույն բանաձևով, ինչ Մոլդովայում։


Այս հայտարարությունը ձևավորում է նոր քաղաքական միջավայր, որտեղ հակառուսական խոսույթը ծառայում է ներքաղաքական ռեպրեսիաների լեգիտիմացման նպատակին։

Մոլդովական նախադեպը ցույց տվեց, թե ինչպես կարող է «վտանգների չեզոքացման» փաթեթը վերածվել իշխանության ավտորիտար վերարտադրության գործիքի՝ ընդդիմադիր ուժերի, մեդիայի, եկեղեցական կառույցների և հանրային հեղինակություն ունեցող անհատների դեմ ուղղված ռեպրեսիաներով։


Այս համատեքստում 12 միլիոն եվրոն դառնում է ոչ թե տեխնիկական աջակցություն, այլ քաղաքական ուղերձ Փաշինյանի կառավարությանը՝ շարունակելու ռեպրեսիաները «օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի» անվան տակ։


Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Արշակ Սրբազանի ձերբակալությունը՝ չեկիստական մեթոդներով իրականացված ակնհայտ սադրանք, որը որևէ կերպ չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։


Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը վտանգավոր կերպով սեղմվում է։


Հայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am