Հայաստան՝ միլիոնավոր վանքերի երկիր. ինդոնեզական Antara News-ն անդրադարձել է Հայաստանին

Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ Antara-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին և տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը և նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար: «Հայաստան, միլիոնավոր վանքերի երկիր» խորագրով հոդվածում հեղինակը ճանապարհորդական իր պատմությունը սկսել է հենց սկզբից, թե ինչպես Հովհաննես Ստեփանյան անունով մի զբոսավար օգնել է նրան բացահայտել Հայաստանը: «Որպես առաջին նպատակակետ ընտրվել էր Երևանից հարավ գտնվող Խոր Վիրապը, վանք և դամբարանային համալիր, որը կառուցվել է 17-րդ դարում: Խոր Վիրապը, որը հայերենով նշանակում է զնդան, վանական համալիր է, որը ամենամոտն է տեղակայված թուրքական սահմանին»,-գրել է հեղինակը: Նրան հատկապես տպավորել է Խոր Վիրապից բացվող Արարատ լեռան հստակ տեսարանը, որը նա ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, չնայած Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում. «Բայց այդ օրը ամպերը ծածկել էին Արարատի գագաթները, որոնք մշտապես ծածկված են հավերժական ձնով»: Խոր Վիրապն ուխտագնացության վայր է, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչին հիշատակին: Նա կրոնական առաջնորդ էր, ով նպաստել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը 301 թվականին որպես պետական կրոն: «Առաջին հայացքից վանքն ավելի շատ նման է բերդի, քան երկրպագության վայրի կառուցվածքի պատճառով՝ բարձր պատեր եւ չափազանց փոքր դուռ»: Հեղինակի հաջորդ ուղղությունը Նորավանքն է եղել, որը նույնպես վանական համալիր է՝ կառուցված 13-րդ դարում: «Ինձ պատմեցին, որ արձակուրդի ժամանակ հայկական ծագում ունեցող երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից («Արի տուն» ծրագրի մասին է) այցելում են իրենց նախնիների հող: Խոր Վիրապը եւ Նորավանքը պարզապես հարյուրավոր վանքերից երկուսն են, որ կան Հայաստանում: Մյուս հուշարձանները, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, համալրում են Հայաստանի պատմական անցյալը՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հաղպատը, Օձունը, Տաթեւը եւ այլն: Այդ իսկ պատճառով Հայաստանը հաճախ անվանում են լեգենդ երկիր կամ թանգարան բաց երկնքի տակ»: Որպես Հայաստանի տեսարժան վայրեր՝ հեղինակը առանձնացրել է նաև Ծաղկաձորը և Սևանա լիճը: Հայաստանում իսլամի հետքերով Այս հոդվածում հեղինակը անդրադառնում է Կապույտ մզկիթին՝ նշելով, որ մզկիթի, փաստորեն, կարելի է հանդիպել ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում: «Հայաստանը, որն աշխարհագրական դիրքով տեղակայված է Ասիայում, սակայն մշակույթով ավելի շատ հարում Եվրոպային, իր պատմության մեջ ունեցել է ժամանակաշրջաններ, երբ եղել է մահմեդականների ազդեցության տակ: Երկիրը շրջապատված է մահմեդական մշակույթով, որովհետև երկրի արեւմուտքում Թուրքիան է, հարավում՝ Իրանը, արևելքում՝ Ադբեջանը, հյուսիսում՝ Վրաստանը»: Հեղինակը ներկայացրել է, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթը 7 մզկիթներից մեկն է, որ մնացել է կանգուն: Մյուս մզկիթները դադարել են գործել խորհրդային իշխանությունների օրոք եւ փոխել են գործառույթների շրջանակը: «Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն ուխտագնաց կար մզկիթում պահքից դուրս գալու ժամանակ, և այդ թվից կարելի էր ենթադրել, որ մահմեդականները իրոք փոքրամասնություն են Հայաստանում»,-պատմել է հեղինակը, ում մզկիթի աշխատակիցներից մեկն ասել էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը երաշխավորված է: Մզկիթը, որը կառուցվել է 1765 թվականին, ունի 442 քմ աղոթատեղի: Այն ունի նաև գրադարան, ինչպես նաեւ 26 դասասենյակ: Մզկիթը ծառայում է նաև որպես պարսկերենի ուսուցման կենտրոն, պատկերասրահ: Արարատ լեռը՝ հայկական ինքնության խորհրդանիշ Հեղինակը գրում է. «Արարատ լեռը չի կարող առանձնացվել հայերի ամենօրյա կյանքից: Արարատի անունն են կրում Հայաստանի հյուրանոցները, ռեստորանները, ֆուտբոլային ակումբը, ընդհուպ ըմպելիքները և ծխախոտը: Հայաստանի ժողովրդի համար Արարատը խորհրդանիշ է և պետության ինքնությունը, որովհետեւ այն սուրբ լեռն է, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, սակայն Արարատը, որի բարձրությունը հասնում է 5,165 մետրի, Հայաստանի տարածքում չէ, այլ Թուրքիայի»: Հեղինակը գրում է, որ Արարատը, որը Թուրքիայի ամենաբարձր կետն է, իրականում հայկական տարածք էր համարվում մինչեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիան զավթեց տարածքը: «Հայաստանի տարածքում չլինելով հանդերձ՝ այն Հայաստանի ինքնության անբաժան մասն է, եւ պատմականորեն, եւ մշակույթով այն պատկանում է Հայաստանին: Նախքան քրիստոնեության ընդունումը այն համարվել է «աստվածների տուն», ժամանակի ընթացքում այդ առասպելը հետզհետե վերացել է»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Արարատը միշտ է լինելու ամեն հայի սրտում: «Ոչ ոք չի կարող Արարատը խլել մեզանից, քանի որ մենք այն պահելու ենք մեր սրտերում. որտեղ էլ հայերը սփռված լինեն, դուք կգտնեք Արարատը նրանց տներում»,-ասել է նախագահը: Հեղինակը հաստատում է, որ Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, որովհետեւ լեռան ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց Հայաստանից՝ մասնավորապես՝ Խոր Վիրապի վանքից:

դիտվել է 597 անգամ
Լրահոս
Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am