16,8 մլն դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր գործողություններն իրականացնում է Երևանում, և հենց այդ օրվանից մայրաքաղաքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ծառայության արդյունքում ակտիվ անհնազանդությունների, ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման են ենթարկվել օրական 150-250 անձ։

Նկատելի է, որ կարմիր և սև բերետավորները, ոստիկանության զորքերը հաճախ ավելի շատ են, քան հենց ցուցարարները, որոնց անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչները։

Իսկ ի՞նչ արժե ոստիկանության զորքերը հրապարակ բերելը։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ ներքին գործերի նախարարությունը մայիս ամսվա ընթացքում «ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարել է 16 մլն 868 հազար դրամ գումար։

Առաջին պայմանագիրը, որը կնքվել է մայիսի 15-ին կատարվել է գնման եղանակով և կազմել է 6 մլն 868 հազար դրամ։

Պայմանագրում հստակ սահմանվում է, որ ՀՀ ոստիկանության զորքերը, ի դեմս ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանի՝ պայմանագիր է կնքել «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ։ Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման շրջանակում Բաբայանը ստացավ գեներալի կոչում, ըստ երևույթին՝ ցուցարարների, նաև լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար։

Ստացվում է, այս մասով Փաշինյանի հրամանները կատարված են ըստ հրահանգի։

Հաջորդ պայմանագիրը, որը կնքվել է կրկին նույն ընկերության հետ, այս անգամ հրատապ մեկ անձից գնման եղանակով է իրականացվել հենց մայիսի 23-ին։ «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին» ծառայության համար վճարվել է 10 մլն դրամ։

Սույն պայմանագրով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերը պիտի Երևանի կենտրոն բերվեն հետևյալ զորամասերից՝ քաղաք Երևան, Բագրատունյաց 6-րդ նրբանցք, քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 25 և Արմավիրի մարզ ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան) տարածքի զորամասերից։

Նշված պայմանագրով նախատեսված է 10 մեքենա, յուրաքանչյուրի արժեքը՝ 1 մլն 105 հազարից մինչև 1 մլն 110 հազար դրամ։

Հրապարակում հաճախ հանդիպող ոստիկանական միկրոավտոբուսների 1 ժամը, ըստ պայմանագրի, արժե 5-7 հազար դրամ, 1 կիլոմետրը 350 դրամ․ այն կարող է տեղափոխել 15-20 մարդ։ «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի տրամադրած ավտոբուսները, որոնք տեղափոխում են 25-35 մարդ 1 ժամի համար վճարվում են 6-8 հազար դրամ, 1 կիլոմետի համար՝ 500 դրամ, իսկ 35-50 և ավելի անձ տեղափոխող ավտոբուսները 1 ժամի համար վճարվում են 10-11 հազար դրամ՝ 1 կիլոմետրի համար՝ 650-700 դրամ։

Ստացվում է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը և անհնազանդության ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում․ Պեսկով Ես ուզում եմ գործարք կնքել․ Թրամփի առաջարկը Մակրոնը պատրաստ է բանակցել Պուտինի հետ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսել պատգամավորների Մոսկվա կատարած այցից հետո Օրբան․ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները լրտեսական սկանդալ են օգտագործել Չինաստանը համաձայնել է Իսրայելը փորձում է վերացնել Համասի ռազմական թևի ղեկավարին Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Պակիստանը դադարեցրել կրակը Բաքվում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանն առարկություն է ներկայացրել դատավորների կազմի դեմ Սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց. Ռոման Երիցյան Կարկուտն ավերել է խնձորի, խաղողի, պոպոքի բերքը. Աղձք և Օրգով գյուղերի բնակիչներ Բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևան քաղաքի որոշ հատվածներ Իսրայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից Պուտինը վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից. Զելենսկի Բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են Երևան քաղաքի որոշ հատվածներ ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո» Կոլեգաներդ, ինչպես և դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից․ Մհեր Մկրտչյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am