Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am

NEWS.am-ը գրում է․ Լոռու մարզի Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է, մնացել է մի քանի տղամարդ՝ գյուղը տիղմից հանելու աշխատանքները կատարելոււ համար։ NEWS.am-ին գյուղի բնակիչ Թագուհի Անդրեասյանը պատմում է՝ աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից։

Գյուղի բնակչությունը տարհանվել է հարակից գյուղեր, որոշները տուն են վարձել, որոշները հարազատների տներում են։

«Ամիսներ կտեւեն մինչեւ գյուղը կվերականգնվի: Ինչքա՞ն կարող էին բարեկամների տանը մնալ, եթե երկրորդ օրն է, ու տեխնիկական ոչ մի օգնություն չկա, պարզ է, որ հետագայում էլ չի լինի»,- ասում է բնկակչուհին ու հավելում՝ գյուղում նաեւ վառելիքի խնդիր կա, աղետից անվնաս մնացած գույքը հարակից գյուղ տեղափոխել չեն կարողանում:

«Գյուղը գլխավոր մայրուղուն կապող կամուրջն ամբողջությամբ փլուզված է: Մյուս ճանապարհը Ախթալայով էր, բայց այդ կամուրջն էլ է փլուզված: Հիմա Մադան գյուղով այլընտրանքային ճանապարհ են սարքում, բայց այդ ճանապարհով երթեւեկելը դեռեւս դժվար է»,- ասում է Թագուհին։
Բնակչուհին պատմում է, որ պետական կառույցներն առայժմ քայլեր չեն ձեռնարկել գյուղի փողոցները տիղմից մաքրելու համար․ «Քարկոփի վարչական ղեկավարը դիմել է խճի գործարանի ղեկավարությանը՝ խնդրել տեխնիկա տրամադրել, որպեսզի բնակիչները գոնե իրենց ուժերով կարողանան մաքրել տներն ու բակերը: Գյուղում միայն մեկ մթերային խանութ ունեինք, այն էլ ամբողջությամբ լցած է ջրով, ոչինչ հնարավոր չեղավ հանել: Երեկ համայնքապետարանը սնունդ է բաժանել բնակչությանը, բայց կան ընտանիքներ, որոնց հագուստ էլ է անհրաժեշտ: Շենքերի առաջին հարկերում ընդհանրապես ապրել հանրավոր չէ, նկուղային հարկերում ջուր է լցված»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է․ «Հետք» Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Գյումրու ընտրությունների կրկնությունը համապետական ընտրություններին․ Բագրատյան (video) 20 հոգով ծեծել են, խոշտանգել են ու Նիկոլին ասել․․․ Գառնիկ Դանիելյան (video) #ՀԻՄԱ․ Ալիևի փաստաբան Նիկոլն ինչո՞վ վերադարձավ Կրեմլից․ Անդրանիկ Թևանյան (video) Տո այ Գեղարքունիքի տղա՛, Լևոն Քոչարյանի անունը չգիտե՞ս․ Արծվիկ Մինասյան (video) 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան (video) #ՀԻՄԱ․«Այ տակա՛նք, ա՛յ գյոռբագյոռ, լավ քո նմաններին որտեղից են գտել»․ Դանիելյանը ինքնատիրապուտը կորցրեց (video) Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին մեծ սխալ թույլ տվեց (video) «Այ հիմա՛ր Ալեն Սիմոնյան, արի ես քեզ հիմա կբացատրեմ»․ Հրանտ Բագրատյան (video) Էս ի՞նչ վերաբերմունք է Փաշինյանի նկատմամբ․ ձեզ անգամ Վահագն Ալեքսանյանը կնախանձի․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանի ուղեղը մթագնում է խաղաղ պայմաններում, պատերազմի ժամանակ ինչ է եղել․Սեյրան Օհանյան (video) ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը․ Լևոն Քոչարյան Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը ստվերով 7 տարում թալանել է 60 միլիարդ․ Հրանտ Բագրատյան (video) Գլխիվայր շուռ եկած կանգառ՝ Երևանում. լուսանկարներ «Այսքան կրակում են՝ սադրանք չէ՞, պատերազմն ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է». Խոզնավարի բնակիչ ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը Պատգամավորի նկատմամբ բռնությունը,հունիսի 12-ի լուսաձայնային նռնակները․ ու՞ր են մեղադրվող ոստիկանները (video) Լա՛վ լսեք խոշտանգման այս դեպքերը․․․ ինչպե՞ս հավատանք ձեր խոսքերին․ Լևոն Քոչարյան (video) Ինչու է ծեծի ենթարկած թաղապետը ազատության մեջ, իսկ գնահատականներ հնչեցրած Լիլիթ Աղեկյանը կալանքի տակ. Աննա Գրիգորյան Լրագրող Լիլիթ Աղեկյանը պնդել է՝ ոստիկանների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործն արդեն դատարանում է, շոշափվում է նաև Սեդրակ Քոչարյանի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am