Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան
![Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան](/timthumb.php?src=/disc/28-05-24/7927670f4bd4839ed43824e4a861b538.jpg&w=708)
Արցախի հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթածի միապետությունն այլևս անտանելի է...
Ազգային ժողովի իշխանական մեծամասնության պահվածքը՝ ապազգային և պետականաքանդ...
Դատական համակարգն անդեմ է և կատարածու, իսկ ոստկանությունը՝ անուղեղ և բարբարոս...
Այս ամենի հիմքում երբեմնի արժանապատիվ, իսկ այսօր երկրի ճակատագրին անհաղորդ ժողովրդի անկիրթ ու նյութապաշտ հատվածն է՝ իր նեղանձնական հետաքրքրություններով և անհայրենիք ապրելու պատրաստակամությամբ...
Յուրաքանչյուր մտածող հայ, գոնե այսօր՝ Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կատարվածից հետո, պետք է վերջապես գիտակցի, որ մեր ներսի թշնամին ավելի ահավոր է, քան արդեն դրսի...
...Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ...»։