Կատաղի գրոհ Կարեն Կարապետյանի դեմ

ԱԺ արտահերթ նիստում սպասվածի համաձայն բուռն քննարկում ծավալվեց Կառավարության «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի շուրջ: Կարեն Կարապետյանի կաբինետը մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկել է 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Մասնավորեցման են ներկայացվել «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն, Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ն, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Համո Բեկնազարյանի անցան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ն. «Երևանի ջրամատակարարման ուզեմաս» ԲԲԸ-ն, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»  ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և  սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն և այլ կառույցներ: Մի խոսքով ՝Կարեն Կարապետյանը վաճառքի է հանել ինչ պատահել է. սա բացառիկ դեպք է, երբ մոտ 5 տասնյակ պետական ընկերությունները մասնավորեցնում են սոսկ իբրև գույք. որպես արդյունք նշվում է ընդամենը տարածքների վաճառքից ակնկալվող գումարի չափը,և խոսք անգամ չկա ակնկակվող ներդրումների և վտանգավոր հետեւանքների եւ այլնի մասին: Օրինակ ՝ուռուցքաբանական կենտրոնի տեղում ինչ երաշխիք կա, որ մոտ ապագայում սեփականատիրոջ որոշմամբ չի լինի հերթական զվարճանքի կենտրոնը: Անշուշտ, նման բացառիկ նախագծեր առաջին անգամը չէ, որ ներկայացվում է ԱԺ-ում, սակայն ընդդիմադիրների տրամադրություններից պարզ դարձավ, որ չեն պատրաստվում ոչ մի թիզ զիջել Կարեն Կարապետյանին ու նրա նախաձեռնություններին: Ընդդիմադիրները կատաղի գրոհ ձեռնարկեցին այդ նախագծի դեմ, որի ճակատագիրը դեռեւս անորոշ է: Բայց հաշվի առնելով նախագծի հանրային հնչեղությունը ՝ չի բացառվում, որ իշխող ուժը հետ կանգնի մասնավորեցման մտադրություններից: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը բարձրացրեց մասնավորապես Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնի մասնավորեցման հարցը: «Քաղցկեղից մահացությունների դեպքերը մեզ մոտ երկու անգամ շատ են հարևան երկրներից: Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնը միակ հիմնարկն է, որը քաղցկեղի բուժում է իրականացնում: Անթույլատրելի է նրա մասնավորեցումը»,- ասաց Իվետա Տոնոյանը: Արման Սահակյանն արձագանքեց. «Մասնավորեցումը չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանալու է: Այսօր 8 բուժհիմնարկներ նման գործունեությամբ են զբաղվում: Կարծում ենք՝ երևի թե վերջին տեղում գտնվում է հենց այդ բուժհաստատությունը»: Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկեց խորհրդարանական լսումներ անել: Պատգամավորը նշեց, որ իրենք «գիր ու ղուշ» անողներ չեն, որ տեսնեն՝ կստացվի  թե ոչ. «Մենք ունենք նաև խայտառակ մասնավորեցման օրինակներ։ Պետք է կազմակերպվեն հանրային լսումներ, որին պետք է մասնակցեն բուժհաստատությունների ղեկավարները, ամեն ինչից անտեղյակ առողջապահության նախարարը, որը չգիտի՝ ներդրումային ծրագրեր կլինե՞ն, թե՞ ոչ։ Եթե մասնավորեցվելու է ընդամենը մասնավորեցման համար, և որևէ բան չի փոխվելու այդ հաստատություններում, թող այսպես մնան։ Ինչ վերաբերում է  նրան, թե մասնավորեցվում է որակյալ և մատչելի ծառայություններ առաջարկելու համար, ես համաձայն չեմ, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ, եթե այդտեղ ներդրումներ են արվում, մատուցվող ծառայությունների գները բարձրանալու են»։Զոհրաբյանն առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության, քանի դեռ համապարփակ չեն քննարկել. «Մենք որևէ տեղ չենք շտապում։ Եթե նպատակն իսկապես այդ ոլորտներն արդյունավետ կառավարման հանձնելն է, որը կապահովի որակ, ապա այստեղ շտապել պետք չէ։ Իսկ եթե նպատակը բյուջեն 35-36 մլրդ դրամով ապահովելն է, շատ ավելի ազնիվ է, որ կառավարության ներկայացուցիչն ասի՝ բյուջեում փող չկա՝ աշխատավարձ, թոշակ տալու համար, և սա ելք է»։ «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ «Հայֆիլմ»-ի նախորդ մասնավորեցման օրինակը բերեց. «Մենք դառը փորձ ունենք: «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցումից հետո ոչինչ չարվեց: Իրականում ավելի վատացավ վիճակը: Հիմա 47 հիմնարկ եք ներկայացրել մեկ փաթեթով, ինչն անթույլատրելի է, դրանցից յուրաքանչյուրն առանձին քննարկման պետք է արժանացնել: Սեփականաշնորհման մեթոդը լավագույնը չէ ներդրումներ բերելու համար: Չպետք է վերցնել ու ծախել այդ ամենը»: Նույն դաշինքից Արտակ Զեյնալյանն էլ իր մտահոգությունը բարձրաձայնեց: «Պետությունն իր ենթակայության տակ է պահել մի քանի կարեւոր բուժկենտրոններ, ծառայությունների հասանելիությունը բիզնեսից կարեւոր համարելով։ Արդյոք նույն կերպ կվարվի մասնավորը՝ ոչ ոք չգիտի»։ Իշխանությունները, որոնք կողմ են արտահայտվում սեփականաշնորհմանը, հայտարարում են, որ պետական հիվանդանոցները ընդամենը 1-2 տոկոս շահույթ ունեն։ Բայց խնդիրն այն է, որ դրանք շահույթի համար չեն աշխատում։ Դրանք պետք է հնարավորինս քիչ հավելագին ունենան ու հնարավորինս շատ՝ հասանելիություն,քանի որ դրանց խնդիրն է պահպանել բնակչության առողջությունը։ «Բիզնեսը այստեղ երկրորդական է։ Իսկ մասնավոր սեփականատիրոջ համար հիվանդանոցը նախեւառաջ բիզնես է։ Դրա համար էլ հիվանդանոցների զանգվածային սեփականաշնորհում չի կարելի թույլ տալ»,-հայտնեց Զեյնալյանը։ Խորհրդարանի բժիշկ նախագահ Արա Բաբլոյանը հակառակ պնդումներով հանդես եկավՆա թվարկեց մասնավոր և առաջատար բժշկական հաստատությունների անունները և նշեց. «Կարո՞ղ եք պետական մի բժշկական հաստատության անուն տալ, որ կարող է ոտք մեկնել այս հաստատությունների հետ և մրցակցել»։ Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am