Խոցելի համայնքի ղեկավարության թիրախավորումը ցեղասպանության ցուցիչ է. քննարկում Ժնևում

Aravot.am-ը գրել է.

Քրիստոնեական համերաշխության կազմակերպության կողմից հրավիրված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում. հայ կալանավորների ճակատագիրը» խորագրով քննարկման ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, 2016-ից Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումները վավերագրող Հասմիկ Հարությունյանը և միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը ելույթներով են հանդես եկել։ Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, այդ թվում՝ բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին՝ Սիրանուշ Սահակյանը՝ հղում անելով ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսին, շեշտել է՝ խոցելի համայնքի ղեկավարության թիրախավորումը ցեղասպանության ցուցիչ է: Ըստ իրավապաշտպանի՝ բացի հաստատված 23 հայ պատանդներից, կան վստահելի փաստեր ևս 80 հայի պանտադառության մասին, ինչպես նաև բռնի անհետացումների մասին:
Իրավաբան Հասմիկ Հարությունյանն էլ ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ բազմաթիվ նյութեր կան, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները խոշտանգում են կալանավորված հայերին, ենթարկում ֆիզիկական բռնությունների, իսկ կին զինծառայողներին նաև սեռական բռնությունների, սպառնում անդամահատել, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, հայհոյել ՀՀ վարչապետին, ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», ինչպես նաև անարգում ընկած զինծառայողների մարմինները: Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները միայն մարդու իրավունքների խախտումներ չեն, այլ միջազգային հանցագործություններ, ինչը թելադրում է, որ միջազգային հանրությունը պետք է հետևի, որ դրանք կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեն։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից 5 միլիարդից ավելի մսխվում է Երևանում աղբահանությանը, իսկ իրականությունը սա է․․․ Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLur Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ Լիլիթ Գաստյան Արգիշտի Քյարամյանը մեկ զարկով խփեց ամբողջ միֆը արդարադատության վերաբերյալ Համացանցում ներկայացված իրավավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա. Աբազյան ԱԺ-ում իրավիճակը լարվեց Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը Արմեն Գրիգորյանի ասածը կատարյալ մառազմ է․ Հարություն Մնացականյան Մոսկվայում Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել․ Խանդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am