Գտել են Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», նա ֆինանսավորել է նաև ՀԺ-ին. ինչո՞ւ ազատվեց Գրիգոր Մինասյանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը 1 շաբաթ «պահանջվեց», որպեսզի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մինասյանը գրառում է կատարել և հայտնել իր հեռանալու մասին․

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջի հեղինակը կամ հեղինակները, ոչ թե իշխող խմբակցության պատգամավորներն են եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ պատգամավորների հայտարարություններն ու գործողությունները զուտ բեմադրություն են եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլորովին վերջերս, երբ իրավապահները խուզարկել են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եղբորը՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, պատկանող տարածքներից մեկը, կարևոր տեղեկություն են հայտնաբերել, որում ներգրավված է եղել նաև Գրիգոր Մինասյանը։

«Իրավապահները խուզարկել են Միքայել Մինասյանի աշխատասենյակը, բայց ոչ մի էական բան չեն հայտնաբերել։ Ավելի ուշ քննիչներից մեկը, տեսնելով, որ ամեն ինչ իրար վրա է լցված, փոշոտ-կեղտոտ, չօգտագործվող և այլն, որոշել է հին համակարգիչներից մեկը վերցնել իրեն։ Ավելի ուշ տվյալ քննիչը որոշել է նախքան համակարգչի ինֆորմացիան ամբողջությամբ մաքրելը, ստուգել կոշտ սկավառակը՝ «վինչեստրը», և «սյուրպրիզ»։

Պարզվել է, որ հենց տվյալ համակարգչում է եղել Միքայել Մինասյանի «սև հաշվապահությունը», թե որ ընկերություններին ինչքան գումար է տվել, որ ԶԼՄ-ներին է հովանավորել և այլն։ Այդտեղ նշված է եղել նաև Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի անունը։

Հատկանշական է, որ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, 3 դրվագով ընդգրկված է եղել այդ սխեմաների մեջ։

Այս մասին արագ զեկուցվել է նաև Փաշինյանին, վերջինս էլ որոշել է անուղղակի ձևով ազատվել Գրիգոր Մինասյանից»,- հայտնեց մեր աղբյուրը։

oragir.news

դիտվել է 1821 անգամ
Լրահոս
Ինձ պատճառն ասե՛ք․․․ 34 տարի Արցախում ապրած մայրս այսօր ոչ մի օգնություն չի կարողանում ստանալ․ ակցիա (video) Դժբախտության պատճառով դուրս էի եկել երկրից, վերադարձա, ասում են՝ ոչ մի օգնություն չենք տալու․արցախցի (video) Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին բռնnւթյան ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավինյա՛ն, կոռուպցիայի հետ ի՞նչ կապ ունես․ Մանուկ Սուքիասյան (video) #ՀԻՄԱ․«Թքող Ալե՛ն» ու Նիկոլ,դուք «եղեռնամոլներ եք», որոնց դեմ մենք հայցեր ենք ներկայացնելու․ Իշխանյան (video) Ադրբեջանը նախապատրաստվում է ներխուժել Հայաստան այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին․ Արմեն Այվազյան Դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս․ Անուշ Պողոսյանն ահազանգում է Աղբի մասով ի՞նչ եք արել, որ վարձավճարը թանկացրիք. ավագանու անդամը` Ավինյանին (video) Էս ու՞մ եք գժի տեղ դնում․ բռնող մարմինը՝ Ավինյանի դասարանցին է․․․ Մեսրոպ Մանուկյան (video) Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video) Եկել եմ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու ցեղասպանության, տնասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ինչ նոր պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am