Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել:

Արփի Դավոյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը գնման եղանակով ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո՝ 2021 թվականին, եւ մինչ օրս վարում է: Նրա՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 25 մլն 197 հազար դրամ, որը տարվա վերջում զրոյացվել է:

Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, որը կրկին զրոյացվել է տարվա վերջում: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներից մեկը կազմել է 865 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 3 մլն 995 հազար դրամ, իսկ մյուսը զրոյական վիճակից դարձել է 1 մլն 458 հազար դրամ:

Որպես կանխիկ գումար ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետեւյալ բովանդակությամբ. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ գրել էին. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա»։

Այսինքն՝ տարիներ շարունակ Արփի Դավոյանը որպես վկա է մնացել գործով, իսկ եթե նա լիներ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը՝ վաղուց մեղադրյալ էր դարձել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 02․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար «Թբիլիսին պետք է հրաժարվի որդեգրած քաղաքականությունից»․ Վայմարյան եռանկյունի Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է PMMG-ն հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ մեկնաբանությունը․ Sputnik Արմենիա Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Միայն դավաճան ճիվաղները կարող են բանակն ու անվտանգությունը տարանջատել ու վայրահաչել Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինը և զավակները հրավիրվել են գույքի բռնագանձման գործով վարչություն Նիկո'լ Անհող, քո նման կապիտուլյանտ ու խաղաղություն մուրացողից Ադրբեջանն ի'նչ ասես պահանջելու և ստանալու է. Գագիկ Համբարյան Զավեշտ. Լեոնիդ Բրեժնևի կերպարով բեմ դուրս եկած այս պատուհասի մեդալներից միայն մեկն է պետական պարգև Թուրքիայի ներկայացուցիչը դեմ է Սփյուռքին Գերմանիան նախնական համաձայնություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն. Milliyet Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան Կա մեկ մեծ խոչընդոտ «Ուղեղլվա»․ Մաս 5․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա. yerevan.today
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am