Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով

Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 եւ ավելի տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին ցանկացած տեղեկատվության վրա: Արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական կորպուսում շատ քիչ ընտրյալներ են տեղեկացված, թե ինչ է կատարվում: Օրենքներ սկսեցին մշակել եւ ընդունել` շահառուներից մինչեւ վերջին վայրկյանը գաղտնի պահելով: Բուհերի, Գիտությունների ակադեմիայի, առողջապահական հիմնարկների, տարբեր համակարգերի ճակատագիրը տնօրինող կարեւոր որոշումները սկսեցին կայացվել մի քանի անտեղյակ ու անհասկանալի մարդկանց կողմից, որոնք երեւի «աբիժնիկներին» բնորոշ ատելություն են տածում այդ կառույցների նկատմամբ եւ հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով: Պարբերաբար բացահայտվում է, որ ինչ որ օրինագծի մշակմանը տվյալ մասնագիտական խումբը-խավը որեւէ մասնակցություն չի ունեցել` նրան կատարված փաստի առաջ են կանգնեցրել: Թե որ կաբինետներում եւ ում կողմից են այդ օրապակաս օրենքները մշակվում, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ կյանքի կոչվելուց հետո դրանք ոլորտներ են ոչնչացնելու, այնպիսի կործանարար հետեւանքներ են ունենալու, որ այդ համակարգերը դեռ երկար խելքի չեն գալու: Կառավարության, ՔՊ-ի, Փաշինյանի ծրագրվող այցերի- հանդիպումների մասին նախապես տեղեկատվություն ստանալն ուղղակի անհնարին է դարձել` դրանք գաղտնի են, հավանաբար` անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչից ելնելով են գաղտնի պահում իրենց անձնական ծախսերն ու պահպանությանն ուղղված միջոցների շարժը, ինքներդ դատեք: Մի խոսքով` ինչի դեմ տարիներով պայքարում էին, տասնապատիկ ավելի վատ դրսեւորումներով իրականություն դարձրին:

Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 1022 անգամ
Լրահոս
Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում 44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է «Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am