Պատերազմի ամպերը Ղարաբաղում և Մոսկվայի միակ նպատակը

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group), որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, զեկույց է հրապարակել` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և հայսատանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին: Կազմակերպության փորձագետների կարծիքով` Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր: «Քաղաքական և անվտանգության պայմանները, որոնք հակամարտության սրման հանգեցրին 2016-ի ապրիլին, ավելի սուր են դարձել, և երկու կողմն էլ արդեն իսկ սկսված էսկալացիայի նոր ալիք է ստեղծում: 2017-ի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու և հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում: Մայիսին լարվածության զգալի սրում է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով գտնվող բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին զեկույցները: Այս լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ հակամարտության, որն էլ կհանգեցնի նշանակալից կորուստների քաղաքացիների շրջանում և, հավանաբար, կբերի տարածաշրջանում հզոր ուժերի` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջամտությանը»,- ասվում է ճգնաժամային խմբի կայքում: «Անցյալ տարին ցույց տվեց հակամարտության կարգավորման ջանքերի փխրունությունը: Հայաստանը, մտահոգվելով Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ և վրդովված Բաքվի աճող ինքնավստահությամբ, պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը: Ադրբեջանը, վրդովված լինելով ստատուս քվոյի երկարաձգմամբ և մտավախություն ունենալով, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումները կարող են ամրապնդել այն, պնդում է, որ բովանդակային երկխոսությունները չեն կարող հետաձգվել», - նշվում է զեկույցում: Ինչպես ընդգծում են խմբի փորձագետները, ցանացած կենսունակ կարգավորման հիմնական սկզբունքները պարզորոշ են. «կարգավիճակ հողի դիմաց» բանաձևի տարբերակները` զուգորդված ուժեղ անվտանգության միջազգային երաշխիքներով, սակայն դրանք հիմնված են փոխադարձ զիջումների վրա, որը կողմերից ոչ մեկին էլ ձեռք չի տալիս: «Որքան լարվածությունը սրվում է, այնքան միջազգային միջնորդությունը լճանում է: Ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեև նրա դերակատարումը բարդ է: Այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, սակայն մյուս կողմից` Ադրբեջանին և Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է` կասկած առաջացնելով, որ ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, քան հակամարտությունը կառավարելու հարցում»- ասվում է զեկույցում: Արցախի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում, այսպիսով` արձանագրում է ICG-ն իր զեկույցում: Ուշագրավ ու անհերքելի փաստ է, որ մինչ ղարաբաղյան գոտում լարվածությունն աճում է, միջազգային միջնորդությունը լճացման մեջ է: Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Եվրոպա, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում անորոշությունների փուլ է: Հենց նման իրավիճակում Ալիևը կարող է դիմել արկածախնդրության` հույս ունենալով, որ Մոսկվան ուղիղ չի աջակցի հայկական կողմին: Այս իրավիճակն էլ «օգտակար» է Մոսկվայի համար: Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ դերակատար ԼՂ կարգավորման գործընթացում, սակայն իրականում նրան ոչ լիակատար վստահում է Երևանը, Բաքուն ու Անկարան: Բայց առավել խորքային, եթե դիտարկենք, բոլորը համոզված են մեկ բանում` Մոսկվան ձգտում է պահպանել իր ազդեցություն տարածաշրջանում, այն է` կողմերի վրա, ինչը, խոստովանենք` հաջողվում է: Թամար Բագրատունի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am