Կկվի ֆենոմենն ու հայաստանյան դաշնակցությունը

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որն ընդամենը օրեր առաջ վստահեցնում էր, որ  չի լքի իր պաշտոնը, այսօր հրաժեշտ տվեց  աթոռին: Մարզպետի պաշտոնում նշանակվելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը, այսինքն ՏԿ նախարար Դավիթ Լոքյանի տեղակալը: Աղվան Վարդանյան  մարզպետի փոփոխությունը պայմանավորել է առաջնահերթություններին նոր լուծումներ տալու անհրաժեշտությամբ։ Փաստորեն, Հովսեփ Սիմոնյանը չէր կարող առաջարկել նման լուծումներ: «Առաջնահերթություն» բառի տակ  դաշնակցականներն, անշուշտ, կարող են հազար ու մի բացատրություն հրամցնել, սակայն առանց այդ հիմնավորումների էլ բոլորի համար պարզ  է, որ Հովսեփ Սիմոնյանի մեծագույն մեղքը եղել ու մնում է այն, որ նա  ընտրությունների ժամանակ չկարողացավ իր մարզում Դաշնակցության համար բավարար ձայներ ապահովել: Խոսքը անցած տարվա հոկտեմբերին Գյումրու ավագանու ընտրությունների մասին է, որոնց արդյունքում ՀՅԴ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը եւ հայրաքաղաքի ավագանիում տեղ չզբաղեցրեց: Հենց այդ ժամանակներից շրջանառվեցին Հովսեփ Սիմոնյանին փոխելու մասին լուրերը  եւ այն, որ դաշնակցության ներսում խուլ դժգոհություն է հասունացել Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ: Սակայն այդ  փոփոխությունը հետաձգվեց , ըստ երեւույթին մի պարզ պատճառով, որ ամիսներ հետո՝ ապրիլին խորհրդարանի ընտրություններ էին եւ ՀՅԴ-ն ամեն դեպքում ռիսկի չգնաց եւ <<փորձված թանը նախընտրեց անփոչձ մածունից>>: Ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին  չնայած որ ՀՅԴ-ն ամենաշատ ձայները ստացել էր Շիրակի մարզում , այդուհանդերձ այդ ընտրությունների, մասնավորաբար, ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունները հաշվի առնելով ստացած քվեները չի կարելի վերագրել մարզպետին ու նրա կատարած աշխատանքներին: ՀՅԴ-ն, հիշեցնենք, որ  Շիրակում մոտ 12 հազար ձայն է ստացել (9,29 %): Բայց այստեղ ուներ ռեյտինգային թեկնածուներ: ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքել է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, նրա ձայների քանակն է՝ 3100։ Ծնունդով արթիկցի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Մաթիլյանը հավաքել է 2639 ձայն, իսկ Մովսես Մանուկյանը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը՝ 1991 ձայն։ ՀՀԿ-ից հեռացած, ՀՅԴ-ով առաջադրված Խաչատուր Վարագյանը, որը վերջերս նշանակվեց Շիրակի փոխմարզպետ, ստացել է 1068 ձայն, Վիրաբույժ Աշոտ Կուղինյանին բաժին է հասել 590 ձայն եւ այլն: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ձայների գերակշիռ մասը բաժին է հասնում անհատ թեկնածուներին: Ահա թե որն է ՀՅԴ-ի համար առաջնահերթությունը: Հիմա նոր մարզպետ բերելով նրանք գուցե փորձեն լուծել ձայն բերելու առաջնահերթությունը: Բայց մյուս կողմից՝ հասկանալի է, որ խնդիրը անձերի մեջ չէ, այլ համակարգային է, ներկուսակցական: Իշխանության հետ համագործակցող ՀՅԴ-ին ինչու պետք է ՀՀ քաղաքացին ձայն տա, դժվար է պատկերացնել: Ձայն տվողը կտա ՀՀԿ-ին եւ բնականաբար հայտնի պատճառներով՝ ադմինիստրատիվ, վարչական լծակների կիրառում եւ այլն, եւ մեկ մարզպետով գլխապտույտ հաջողությունների հասնել հնարավոր չէ: Պպարզապես ՀՅԴ-ն հայտնվել է հայտնի թռչնի՝ կկվի վիճակում, որը հայտնի պատճառներով հաճախակի բույն է փոխում՝ իրեն փոխելու փոխարեն: Կամ էլ այդ փոփոխությունը նեղ անձնական է եւ շարքերում որոշել են Դավիթ Լոքյանի մտերիմին առաջ տանել: Անի Սահակյան

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am