Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիակահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը. Թաթոյան

Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիակահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը, կառուցվում են տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհներ, տեղադրվում են ականներ, մարդիկ զրկված են խմելու ջրից ու սեփականությունից և այլն: Այս մասին հայտնում է Արման Թաթոյանը.
«Այս շարունակվող հանցանքներով ադրբեջանական իշխանությունն ապացուցում է, որ չունի խաղաղության մտադրություն»: