Կարո՞ղ է Պուտինն Ալիևին «գահընկեց» անելու պլան ունենալ

The Jamestown Foundation ամերիկյան հետազոտական և վերլուծական կենտրոնը հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Ռահիմ Ռաֆիմովի հոդվածը Ռուսաստանում ադրբեջանական ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ «Համառուսական ադրբեջանական կոնգրես»-ի փակման վերաբերյալ: Հոդվածագրի կարծիքով՝ Ռուսաստանի այս քայլն իզուր չէ  և հաղորդագրություններ է պարունակում Ադրբեջանի համար, որոնք կարելի է բաժանել երկու հիմնական ուղղությունների: Ռահիմովի կարծիքով՝ Մոսկվայի ճնշումը կապված է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև Բաքվի եվրաինտեգրման գործընթացի հետ: «2013-14թթ. Ռուսաստանը սպառնում էր, որ կարտաքսի ադրբեջանցի անօրինական ներգաղթյալներին,  և այս սպառնալիքը կիրառվում էր որպես գործիք Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Այդ ժամանակ Ադրբեջանը պատրաստվում էր նախագահական ընտրություններին և միաժամանակ բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ՝ ասոցացման հարցով: 2015թ. Բաքուն հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկիրն առայժմ մտադիր չէ անդամակցել որևէ միության: Այժմ նույն բանն է տեղի ունենում, երբ Կրեմլը ջանքեր է գործադրում  Եվրասիական տնտեսական միությունը ընդլայնելու համար, իսկ Բաքուն նախապատրաստվում է 2018թ. նախագահական ընտրություններին և վերսկսել է բանակցությունները ԵՄ-ի  հետ»,-գրում է Ռահիմովը: Հոդվածագրի կարծիքով՝ Ադրբեջանի վրա Մոսկվայի կողմից ճնշումը կապված է նաև արցախյան հակամարտության գործընթացի հետ, քանի որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են զգալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի վրա: Ընդհանուր առմամբ Ալիևի համար այնքան էլ բարվոք ժամանակներ չեն: Ադրբեջանում ակնհայտորեն տնտեսական որոշակի բարդություններ են առաջացել` նավթի գների անկման հետ կապված: Սա կամաց-կամաց անդրադառնալու է երկրի սոցիալ-տնտեսական, ինչու չէ` այդ ամենի հետևանքով նաև քաղաքական խնդիրների վեր բարձրանալու հարց: Ինքը` Ալիևը, սկսել է արդեն իսկ խոսել ֆինանսական խնդիրների մասին` յուրովի մեկնաբանություններ անելով:  Ադրբեջանի էկոնոմիկայում ֆինանսական խնդիրներ չեմ տեսնում ոչ այս, ոչ հաջորդ տարում, ասել է Ալիևը Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ուշագրավ է, որ ադրբեջանցի նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նախօրեին հայտարարեց, որ կորցրել է վստահությունը Ադրբեջանի և ադրբեջանական սնանկացած Միջազգային բանկի հանդեպ: Ալիևը նաև հավելել է, որ այսօր մեծ հաջողությամբ իրականացվում է Հարավային գազային միջանցք նախագիծը: Նա նաև անդրադարձել է TAP գազամուղի շինարարության դեմ բողոքներին, որով ադրբեջանական գազը կմատակարարվի Եվրոպա: Նախագահի խոսքով՝ «գազամուղի շինարարության դեմ բողոքի ակցիաների կազմակերպման վրա մեծ փողեր են ծախսվում, ստեղծվում են այսպես կոչված էկոլոգիական խմբեր, որոնց նպատակն է փախանել կամ ձգձգել մասշտաբային նախագծի իրականացումը»: «Այդ սադրանքների վրա մեծ փողեր են դրված»,-ասել է նա: Մինչև վերջերս Ալիևը կարողանում էր բացատրել հասարակությանը, թե Ադրբեջանին պետք չէ անդամակցել այս կամ այն կառույցին, քանի որ իր երկիրը տնտեսապես կարողանում է ապահովել զարգացում: Բայց կարո՞ղ է նա շարունակել այս քաղաքականությունը ընդմիշտ: Ռուսաստանը Ադրբեջանին կցանկանար տեսնել ԵԱՏՄ-ում, բայց Ալիևը շարունակում է համառել: Մոսկվան շարունակում է Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականությունը, բայց դա էլ հավերժ չի կարող շարունակվել, որովհետև Պուտինի համբերությունն էլ անսպառ չէ: Չի կարելի բացառել, որ որոշակի պահից սկսած Մոսկվան կարող է մտորել Ալիևին «գահընկեց» անելու ուղղությամբ... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առթիվ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև բոլոր մակարդակներով ընթացող բովանդակալից քաղաքական երկխոսությունը: Շնորհավորական ուղերձում Պուտինը մատնանշել է Ադրբեջանի հետ ձեռքբերումները տնտեսական սոցիալական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդգծել է այդ երկրի հեղինակությունը միջազգային թատերաբեմում և նրա կարևոր դերակատարությունը միջազգային օրակարգի արդիական խնդիրների լուծման հարցում. «Ռուսաստանի նախագահը նաև բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկ զարգացումը ռազմավարական գործընկերության ոգով, բոլոր ոլորտներում բովանդակալից քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»: Պուտինը համոզմունք է հայտնել հետագայում էլ զարգացնել երկկողմ գործընկերական հարաբերությունների ամբողջ համալիրը՝ հանուն բարեկամական ժողովուրդների շահերի և տարածաշրջանի անվտանգության և կայունության: Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս խոսել է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների մասին: Ռուսաստանը սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ և զարգացնում է դրանք տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, օրերս ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կզարգանան նաև ապագայում. «Ադրբեջանի հետ մեր հարաբերություններ չենք կապում միջազգային այլ գործոնների հետ: Իհարկե, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկում ենք միջազգային և տարածաշրջանային օրակարգը, խնդրահարույց հարցերը: Մեր և Ադրբեջանի միջև բաց երկխոսություն է տարվում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am