Պուտինին շանս տվեցին, իսկ ՆԱՏՕ-ն ընդդեմ «Իսլամական պետության» դուրս եկավ

Երեկ Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ-ի նախագահները՝ որպես ՆԱՏՕ-ի ամենահզոր պետության ղեկավարներ, ավանդաբար մասնակցում են գագաթնաժողովներին: Այս հավաքին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում անցյալ տարվա նախագահական ընտրարշավի ամիսներին ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի հնչեցրած քննադատությունը: Մի ելույթում Թրամփը «ժամկետանց» էր որակել Հյուսիսատլանտյան դաշինքը, մեկ այլ ելույթում՝ կշտամբել դաշնակիցներին, ասելով, որ եթե նրանք ուզում են երաշխավորված պաշտպանություն, ապա պարտավոր են ավելացնել դաշինքի ֆինանսավորումը: Գագաթնաժողովը գումարվեց ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանում, որի կառուցումը սկսվել է 2010-ին: Այն փոխարինում է 1967թ. կառուցված հին համալիրը: Ամբողջ Եվրոպայի վերնախավն է մեկնել Բրյուսել՝ Թրամփի հետ հանդիպելու: Այսօր ՆԱՏՕ-ի նոր համալիր կայցելեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրամիության մյուս ղեկավարները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին խոսել է գագաթնաժողովի օրակարգի մասին, ասելով, որ առավել կարևոր թեմաներից մեկը դաշինքի արդար ֆինանսավորումն է: «Պետք է կատարենք ՆԱՏՕ-ի ֆինանսավորման կրճատումը դադարեցնելու և աստիճանաբար ավելացնելու, տասը տարում համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին հասցնելու 2014 թվականին ստանձնած պարտավորությունը: Մենք առաջընթաց ենք գրանցում»,- ասել է Ստոլտենբերգը: Գագաթնաժողովի նախօրեին հանդիպելով լրագրողների հետ, Ստոլտենբերգը նշել էր, որ ֆինանսավորման հարցում կա դրական միտում: «Երկար տարիներ տեղում դոփելուց հետո եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան անցյալ տարի միլիարդավոր դոլարներով ավելացրել են հատկացումները, սակայն «բեռ կիսել»՝ չի նշանակում միայն փող հատկացնել, պետք է նաև աջակցել ՆԱՏՕ-ի առաքելությանը, գործողություններին և այլ պարտավորություններին», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Այժմ ամենակարևորը: ՆԱՏՕ-ն միանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային: Սա ամենակարևոր հայտարարությունն է, որ Բրյուսելում մինչ գագաթնաժողովի մեկնարկը ներկայացրեց դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Բոլոր 28 անդամները և գլոբալ կոալիցիան համաձայն են ՆԱՏՕ-ի անդամակցությանը կոալիցիային: Սա ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի հանձնառությունների քաղաքական ուժեղ ուղերձ է», - հայտարարել է նա՝ միաժամանակ նշելով, որ սա չի նշանակում, թե ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավվելու է մարտական գործողություններում: Մինչև հիմա ՆԱՏՕ-ն չէր միացել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ չնայած այդ կոալիցիան գլխավորում է ԱՄՆ-ը, ու դաշինքի անդամ մի շարք երկրներ որպես առանձին պետություններ մասնակցում են իսլամիստների դեմ պայքարին: ՆԱՏՕ-ն կոալիցիոն ուժերին օգնում էր զինվորական խորհրդականներով: Ըստ միջազգային գործակալությունների հաղորդագրությունների՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան դեմ են ՆԱՏՕ-ի մասնակցությանը ցամաքային մարտական գործողություններին, ինչը կարող է ռիսկի տակ դնել արաբական աշխարհի հետ հարաբերությունները: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանում քննադատել էր ՆԱՏՕ-ի գործունեությունը, այն համարել էր հնացած և պնդել էր, որ դաշինքը պետք է ավելի ակտիվ լինի ահաբեկչության դեմ պայքարում, ու բոլոր անդամները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում երկու հիմնական հարց կա՝ ահաբեկչության դեմ պայքարը և ռազմական ծախսերի ավելացումը: ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի 70 տոկոսը փակում է ԱՄՆ-ը: Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու է հետախուզական օդանավերի թռիչքները՝ օգնելու հակաահաբեկչական գործողություններին, Իրաքում վարժական ծրագրեր է իրականացնելու: Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարը բարելավելու պլան է ընդունվելու, նշանակվելու է հակաահաբեկչական գործողությունների համակարգող, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնագիտացված բաժին է ստեղծվելու: Ինչ վերաբերում է ռազմական ծախսերի ավելացմանը, Ստոլտենբերգն ասել է, որ անդամ երկրներից յուրաքանչյուրը իր ներքին համախառն արդյունքի 2 տոկոսը պետք է ուղղի ռազմական ծախսերին: Անցյալ տարվա տվյալներով պարտավորված ծախսերը 28 անդամներից կատարել են միայն 5-ը՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան և Հունաստանը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայում 23 երկրներ են ընդգրկված, նրանք միասին Սիրիայում և Իրաքում 9-հազարանոց զորք ունեն, իսկ կոալիցիայի օդուժը մինչ հիմա ավելի քան 19 հազար ավիահարված է հասցրել իսլամիստների թիրախներին: Միջազգային կոալիցիային Հյուսիսատլանտյան դաշինքի միանալը նշանակալիորեն կմեծացնի համակարգումը «Իսլամական պետության» դեմ պայքարում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ժամանելով Բրյուսել՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ Մանչեսթրի մահաբեր պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սպառնալիքները, և պետք է հաղթել ահաբեկչության դեմ պայքարում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Թրամփի առաջին արտերկրյա շրջագայությունը նշանավորվեց նրանով, որ Վաշինգտոնը ներկայացրեց Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակ» վերադարձի նախապայմանը: Ռուսաստանը չի վերադառնա ամենազարգացած երկրների ակումբ՝ Մեծ յոթնյակ, քանի դեռ չի վերականգնվել Ուկրաինայի ինքնիշխանությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Պետքարտուղարը վերահաստատել է Վաշինգտոնի և Մեծ յոթնյակի մյուս անդամների դիրքորոշումն առ այն, որ Ռուսաստանի վերադարձն ակումբ հնարավոր է միայն ուկրաինական ճգնաժամի կարգավորումից հետո։ Թիլերսոնի խոսքով, Ռուսաստանն այդ ակումբից հեռացել է ուկրաինական խնդրի պատճառով և վերադառնալու համար նախևառաջ պետք է այդ խնդիրը կարգավորվի: «Մենք Ռուսաստանին հստակորեն բացատրել ենք, թե ինչ է դա նշանակում, խոսքը Մինսկի համաձայնագրերի կատարման և Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման մասին է»,- ասել է Թիլերսոնը։ Մեծ յոթնյակի գագաթնաժողովն այս անգամ տեղի է ունենալու Իտալիայում՝ Սիցիլիայի Տաորմինա քաղաքում, մայիսի 26-27-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ Մեծ յոթնյակ, և այդ թեման Կրեմլում չեն քննարկում։ Մեծ յոթնյակում ընդգրկված են Ամերիկայի ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ 1994-ին ՌԴ-ն ևս անդամակցեց ակումբին, որը սկսեց կոչվել Մեծ ութնյակ: 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես, Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ակումբի՝ Սոչիում կայանալիք հավաքը չեղյալ հայտարարվեց, այն ավելի ուշ կայացավ Բրյուսելում: Դրան Ռուսաստանն արդեն հրավիրված չէր: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը կվերանայի Ուկրաինայի դեմ ագրեսիա կիրառելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գարի Կոնը ասել է, որ հիմա նախագահը վերանայում է ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, բայց դեռ վերջնական որոշում չկա այս հարցում։ Կոննի խոսքով հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ կան։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Իրանը միակ պետությունն է, որը նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ ունի». իրանագետ Արտակարգ իրավիճակում՝ Նոր Արեշում. բարձր ճնշման ջրատարի վրա էլիտար շենք են կառուցում. ով է կառուցապատողը Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան Շինարարական աղբը կուտակվում է Արաբկիր վարչական շրջանում. ինստիտուտները «սատկած» են. Ահազանգում է քաղաքացին Որքան էլ հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այն կրում էր ցուցադրական բնույթ. Արմեն Այվազյան Սուրենյանն ամառ է խոստանում Երևանում բախվել են ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ Իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը. Օհանյան ՌԴ-ն հասավ իր հռչակած առաջին նպատակին՝ աշխարհը դարձավ բազմաբևեռ. Ալեն Ղևոնդյան Որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը. մանրամասներ Հորդ ու եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ համագործակցելը ստորություն է. Իշխանյան Խոցելի համայնքի ղեկավարության թիրախավորումը ցեղասպանության ցուցիչ է. քննարկում Ժնևում ԲՈՒՅԾԸ, ԲՈՒՅԾԸ... ՄԱԿաբույծը. մեկնաբանում է Էդգար Ղազարյանը (video) Լույս չի լինի Երկրաշարժ է գրանցվել 5 բալ ուժգնությամբ Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը հայտարարություն է տարածել 9 անշարժ գույք, այդ թվում՝ Բուլղարիայում և Հունաստանում, և միլիոններ, միլիոններ. Գրիգոր Մինասյանի ու տիկնոջ հայտարարագրերը. 168.am Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին. Աբրահամյան 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր Կա´մ ունենալու ենք հայրենիք, կա´մ չենք ունենալու. որոշեք Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. հաջորդ պաշտոնյան էլ կգնա Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am