Սպառազինության մրցավազք հրահրելու «արվեստը»

Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել, այդ թվում՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա: Այդ մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: «2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումները` վերոնշյալ պայմանագրերի համաձայն (Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրերը): Խոսքը նախևառաջ ավիացիոն տեխնիկայի մասին է, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը: Բացի այդ, ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովի խոսքով, ՀԱՊԿ-ը կարող է առաջիկա տարիներին իրականացնել իր արագ արձագանքման ուժերին զենքի անվճար մատակարարման ծրագիր: «Ծրագիրը, որը նախատեսում է, թե ինչ տեսակի ռազմական տեխնիկա և արտադրանք և ինչ ժամկետներում պետք է մատակարարվի կոնկրետ պետությանը, պատրաստվել է և գրեթե համակարգվել բոլոր պետությունների հետ, և սպասվում էր, որ այն ուժի մեջ կմտնի 2015-2016 թվականներին: Այնուամենայնիվ, այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսին են ճգնաժամը, պատժամիջոցները և այլ խնդիրներ, մենք որոշեցինք կանգնեցնել այս ծրագրի իրականացումը, բայց միայն անվերադարձ մատակարարումների հարցում»,- ասել է Սեմերիկովը լրագրողներին՝ հավելելով, որ ծրագրի իրագործման ամբողջական վերականգնումը հնարավոր է 2018-2019թթ.: Սեմերիկովը հավելել է, որ այդ ծրագրի իրագործման ֆինանսական բեռի մեծ մասը ստանձնելու է Ռուսաստանը: Մինչ բոլորը բավարարված են զգում Ռուսաստանի քայլից, հիշեցնենք, որ ՌԴ-ն շարունակեց սպառազինության վաճառքը Ադրբեջանին` նույնիսկ ապրիլյան քառօրյայից հետո: Բոլորովին վերջերս` ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվեց Ադրբեջանի ՊՆ կայքում: Ըստ տեղեկությունների` փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Նախկինում՝ 2007-2008թթ., Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: Իսկ ավելի վաղ, շուրջ 4 միլիարդ դոլարի սպառազինություն, որից 1 միլիարդ դոլարը` հարձակողական: Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազք է ստեղծել, ավելի ճիշտ հրահրել, և դրա ավարտը չի էլ երևում... Վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հաստատեց, որ Բաքուն ցանկանում է պաշտպանական ժամանակակից համակարգեր ձեռք բերել: «Այո, մենք բանակցություններ ենք վարում գնումների հետ կապված: Դուք լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակից պաշտպանական զինատեսակներով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանական ամբողջ կոմպլեքսին»,-ասել է Ալիևը՝ դավոսյան տնտեսական գլոբալ ֆորումի մասնակցության ընթացքում: Ալիևը հայտնել էր, որ կա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև զինտեխնիկայի ձեռքբերման նոր պայմանագրերի կնքման լավ հեռանկար: Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 16-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնել էր Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության, սպառազինության նոր մատակարարումներին առնչվող հարցեր: Իսկ արդեն Դավոսում Ալիևի լավատեսությունը, թերևս փաստեց, որ Ռագոզինի այցը հաջողվածներից է եղել` Մոսկվայի համար «նոր բիզնեսի» ծաղկման տեսանկունից: Նկատենք, որ Ադրբեջանը տիրապետում է ռուսական ամենաժամանակակից համակարգերին, ինչպես օրինակ զենիթահրթիռային «ՏՈՐ» և «ԲՈՒԿ» զենիթահրթիռային կայանքները, սակայն դրանք, թերևս բավարար չեն Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի առկայության դեպքում: Ի դեպ, ռուս ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևն մի առիթով ռուսական պաշտոնական «Военное обозрение» պարբերականում հրապարակած հոդվածում գրել էր, որում հայտնում էր, որ Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել Green Pine ռադիոտեղորոշիչի ժամանակակից համակարգ, ապա ավելացրել, թե դրան ի հակակշիռ ՌԴ-ն Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղակայել է սեփական արտադրության «Երկինք Մ» համանման, բայց շատ ավելի հզոր համակարգ, որն ունի 1800կմ շառավղով օդային տարածքի հսկողության կարողություն և ունակ է հսկել միաժամանակ 20 բալիստիկ հրթիռի տեղաշարժ: Թամար Բագրատունի

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am