Անորոշ ելք

Ազգային ժողովն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահների, ընտրությունը եւ արդյունքները բավականին ուշագրավ ստացվեցին: Առաջադրված բոլոր 9 թեկնածուները ընտրվեցին: Հիշեցնենք, որ ԱԺ-ում գործելու են ինը մշտական հանձնաժողով՝ վեցը ՀՀԿ-ն է ղեկավարելու, երեքը՝ Ծառուկյան դաշինքը: Ելքը-ը առաջարկեց  ավելացնել դրանց թիվը մեկով, որպեսզի ինքն էլ հնարավորթյուն ունենա հանձնաժողով ղեկավարել, մասնավորապես, օրենսդրական նախաձեռնությամբ  փորձեց  վերականգնել մարդու իրավունքների պաշտանության հանձնաժողովը, սակայն խորհրդարանի մեծամասնությունը ՀՅԴ-ի եւ ԾԴ-ի որոշ թեկնածուների աջակցությամբ տապալեց նախագծի ընդունումը: Խիստ անհասկանալի դիրքորոշում դրսեւորեց Ելք ընդդիմադիր դաշինքը՝ կողմ քվեարկելով Ծառուկյան դաշինքի երեք թեկնածուներին: Այն պարագայում, երբ դաշինքը առաջին օրը ապացուցեց, որ ընդդիմադիր չէ ու միաձայն ընտրեց ՀՀԿ-ի թեկնածու Արա Բաբլոյանի օգտին: Ավելին, չաջակցեց Ելք-ի՝ հանձնաժողովների թիվն ավելացնելու մասին նախաձեռնությանը, թեպետ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց աջակցության մասին, բայց դաշինքում գտնվեցին անհնազանդ մատներ, որոնք սեղմեցին ՀՀԿ-ի օգտին դեմ կոճակը: Ինչեւէ, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը ստացել է 80 կողմ և 13 դեմ ձայն: Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ստացել է 73 կողմ և 17 դեմ ձայն: Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողոովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարդան Բոստանջյանը ստացել է կողմ 85 և 7 դեմ ձայն: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջադրվել էր Արմեն Աշոտյանի թեկնածությունը: Նա ստացել է կողմ՝ 56, դեմ՝ 36 ձայն: Իսկ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը՝  81 կողմ և 11 դեմ ձայն: Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտնում «Ծառուկյան» դաշինքն առաջադրել էր Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը: Նա ստացել է 87 կողմ և 6 դեմ, իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Խոսրով Հարությունյանը կողմ՝ 78, դեմ՝ 15 ձայն: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածուն ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն էր: Նա ստացել է 92 կողմ, դեմ՝  1 ձայն: Նա ՀՀԿ-ից միակ թեկնածուն է, որին կողմ քվեարկելու մասին հայտարարեց Ելք դաշինքը: Աջակցությունը պայմանավորեցին Մինասյանի անձով եւ բացատրեցին, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Ելք-ը եկել է միայն դեմ քվեարկելու, այլ օրենսդրական գործունեության բավականին լուրջ տրամադրվածությամբ, որը միտված և ուղղված է լինելու երկրում իրական, բովանդակային փոփոխությունների հասնելու գործին: Այս առումով չափազանց անհասկանալի է Ելք-ի համակրանքը Գագիկ Մինասյանի նկատմամբ, ով ՀՀԿ-ի ճահճացած ու զգուշավոր ներկայացուցիչներից է: Պակաս ուշագրավ չէ ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգտին քվեարկությունը: Փաստորեն, նա բացարձակ աջակցություն չի ստացել անգամ ՀՀԿ-ի կողմից, հայտնի է, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին մանդատ ունեն, որից 7-ը ՀՅԴ-ինն է, այսինքն 58 ՀՀԿ-ականներից առնվազն չորսը կողմ չեն քվեարկել: Անշուշտ, կանխատեսելի էր, որ ԾԴ-ն դեմ է լինելու, քանի որ թեեւ քաղաքականության մեջ երբեք չեն ասում երբեք, բայց Ծառուկյանի նկատմամբ Աշոտյանի վերաբերմունքը երբեք էլ չեն մարսի: Ելք-ում էլ ոգեւորված չեն նրանով, դա երեւաց Էդմոն Մարուքյանի ելույթից, ով առարկում էր Աշոտյանի թեկնածությունը՝ համարելով, որ քաղաքական հակառակորդների դեմ իր անհանդուրժողական  դիրքորոշմամբ մշտապես աչքի ընկած Աշոտյանը չի կարող ընդհանուր խորհրդարանի տեսակետը ընկալել: Անչափ ուշագրավ սկզբունքով  է բաժանվել հանձնաժողովները երկու թիմերի միջեւ, եւ անկասկած, դա պատահական լինել չէր կարող: Գործադիրում այն ոլորտները, որոնք վստահվել են ՀՅԴ-ին՝ բնապահպանություն, տարածքային կառավարում եւ կրթություն, այդ հանձնաժողովների ղեկավարումը ստանձնել է ԾԴ-ն, որպեսզի ըստ ամենայնի գործի հակակշիռների մեխանիզմը, որը բնորոշ է Սերժ Սարգսյանի իշխանությանը: Ի դեպ, Վարդեւան Գրիգորյանը կողմ է արտահայտվել համայնքների օպտիմալացման ծրագրերին, որը նախաձեռնել է Կառավարությունը, իսկ այդ ծրագրից ավելի անհեռատես ու վտանգավոր նախագիծ դժվար է պատկերացնել, համայնքների խոշորացման արդյունքում առաջանալիք խնդիրները՝ դպրոցների, ճանապարհների եւ այլն դառնալու են սպառնալիք օրվա հացը մի կերպ վաստակող հեռավոր մարզերի բնակիչների համար: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am