Ինչու՞ է ուշանում Սերժ Սարգսյանի արձագանքը

ԱՄՆ դեսպանատունը օրերս կազմակերպեց վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով ամերիկյան և հայկական ընկերությունների մասնակցությամբ: Ըստ ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրության` համաժողովը ամերիկյան ընկերություններին թույլ տվեց ներկայացնել կանաչ էներգիայի և սմարթ էլեկտրահամակարգերի զարգացման իրենց փորձն ու տեխնոլոգիաները: «Հայաստանը և վերջինիս էներգետիկ համակարգը վերջին 25 տարիների ընթացքում մեծ աճ են արձանագրել:   Երբ ես մտածում եմ այս ոլորտի  առաջիկա 25 տարիների մասին, ոգևորություն եմ ապրում, քանզի գիտեմ, որ այդ զարգացումները նաև այսօր և այստեղ ձևավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի հետ միասին համաժողովում հանդես եկավ բացման խոսքով: Մեկօրյա այս համաժողովը նպատակ ուներ ամրապնդել ամերիկյան ու հայկական ընկերությունների միջև հետզհետե ընդլայնվող կոմերցիոն կապերը և Հայաստանի էներգետիկ ոլորտի օպերատորներին ծանոթացնել առաջատար ամերիկյան ընկերությունների հետ, որոնք համաժողովում ներկայացնում էին այս ոլորտում իրենց նորագույն տեխնոլոգիաները: 2010-ից 2015թ. Հայաստանում հոսանքի արտադրությունը աճել է 20%-ով, որն ինչպես փաստեց դեսպան Միլսը, հիմք է տալիս ԱՄՆ դեսպանությանը Հայաստանում ներդրումային հնարավորություններ տեսնել ամերիկյան ընկերությունների համար: «Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մենք այս տարի հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյա հոբելյանն ենք նշում: 25 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում ես նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերով էի զբաղվում, շատ լավ եմ հիշում այդ ժամանակները: Ձեր մեջ էլ կարծում եմ կան այն տարիքի մարդիկ, ովքեր կհիշեն, որ անկախության առաջին տարիներին Հայաստանում էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր: Հոսանքի անջատումները կանոնավոր բնույթ ունեին: Մարդիկ ծառեր էին հատում, որպեսզի տները ջեռուցեին: Իրական ճգնաժամ էր: Սակայն Հայաստանը մթության ու սղության առաջ տեղի չտվեց, այլ բարեկամների ու գործընկերների օգնությամբ, ինչպիսին է՝ Միացյալ Նահանգները, կարողացավ դառնալ մի երկիր, որն ի վիճակի է հոգալ սեփական կարիքները, և դեռ ավելին, կարող է արտահանել էլեկտրաէներգիայի ավելցուկը», - ասել է դեսպան Միլսը: Նա ընդգծեց էներգետիկ դիվերսիֆիկացման ու կանաչ էներգիայի արտադրությունը խրախուսելու ուղղությամբ ՀՀ կառավարության արժեքավոր աշխատանքը, այդ թվում և հունվարին կազմակերպված Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը: Դեսպանը նաև նշեց այս ոլորտում ԱՄՆ-ի ու Հայաստանի գործակցության մասին, մասնավորապես՝ անցած ամիս հայաստանյան պաշտոնյաների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կազմակերպված ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որտեղ նրանց ներկայացվեց արևային էներգիայի արտադրության լավագույն փորձը: «Առաջնորդելով վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման և էներգախնայողական ծրագրերին ուղղված աշխատանքները՝ ՀՀ կառավարությունը մշակել և ներդրել է մեխանիզմներ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս զարկ տալ վերականգնվող և արևային էներգիայի աճին Հայաստանում: Իսկ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում», - ասաց դեսպան Միլսը: Համաժողովին իրենց փորձը ներկայացնելու և Հայաստանում առկա գործարար հնարավորություններին ծանոթանալու համար ներկայացուցիչներ էին գործուղել յոթ ամերիկյան ընկերություններ՝ Հանիվել Բիլդինգ Սոլյուշենս, Հանիվել Սմարթ Էներջի, ՄաքԼին Փաուեր Սիսթեմզ, Ֆերսթ Սոլար Փաուեր Սոլյուշենս, Կատերպիլար, Ջեներալ Էլեկտրիկ և Կոնտուր Գլոբալ: Համաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Գերմանիայի զարգացման KfW բանկի, Ամերիա բանկի, շվեյցարական Meeco Group-ի և ՀՀ կառավարության ներկայացուցիչները: Ուշագրավն այն է, որ համաժողովում դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, և կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար: Այսինքն` էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու, ներդրումների հեռանկարն իրական դարձնելու հարցում` ամերիկացի դեսպանը Հայաստանի իշխանություններին կոնկրետ մեսիջ է հղել: 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի մասին Վաշինգտոնի մակարդակով խոսելը, կատակ բան չէ: Հայաստանի համար, դա բավական տպավորիչ թիվ է, մանավանդ, որ մեր իշխանավորների միակ հույսը ԵԱՏՄ-ի 170-միլիոնանոց շուկան, այն էլ ոչ մի կերպ տնտեսության վրա դրական ազդեցություն չի թողնում: Ի՞նչ է պատասխանում պաշտոնական Երևանը ԱՄՆ դեսպանի հայտարարությանը... Վաշինգտոնի կողմից հղվել է կոնկրետ ուղերձ,  մեր իշխանություններն էլ միայն ճառեր են ասում այն մասին, թե որքան են պատրաստ զարգացնել Հայաստանը և դիվերսիֆիկացնել տարբեր ոլորտներ... Արձագանքի ամենապատեհ առիթն է, և ուրեմն ինչո՞ւ է լռություն տիրում: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am