«Ատամ ցույց տալն» այս անգամ չանցավ

Թուրքիան գերմանացի պատգամավորների «Ինջիրլիք» ռազմաբազա նախատեսված այցից մեկ օր առաջ Գերմանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ հնարավոր չէ այցելել ռազմաբազա, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: «Թուրքական կողմը մեզ տեղեկացրել է այն մասին, որ բունդեսթագի պաշտպանության կոմիտեի գերմանացի պատգամավորների այցը, որը պետք է կայանար մայիսի 16-ին, համաձայնեցված չէ»,-ասել է Շեֆերը: Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա այցի շուրջ բանակցություններ տարվում էին ապրիլի կեսերից, սակայն մինչև հիմա թուրքական կողմից Գերմանիան «հակասական ազդանշաններ է ստացել»: Ի պատասխան թուրքական իշխանությունների հերթական քմահաճություն ցուցադրելու ակցիային` Գերմանիայի բունդեսթագի պաշտպանական կոմիտեի ղեկավար Վոլֆանգ Խելմիխը հայտարարել է, որ անհրաժեշտ է դուրս բերել զորքերը Թուրքիայից այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները արգելել են գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ռազմաբազա: «Մենք թույլ չենք տա շանտաժի ենթարկել մեզ: Այդ պատճառով ճիշտ քայլ է զինվորականներին դուրս բերելու հարցի քննարկում սկսելը»,-ասել է քաղաքական գործիչը: Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր հերթին հայտարարել է, որ եթե Անկարան չվերանայի իր որոշումը, երկրի նախարարների կաբինետը կքննարկի տարածաշրջանի այլ երկրներում զինվորականներ տեղակայելու հնարավորությունը: Ինջիրլիքի ռազմաբազայից բունդեսվերն իրականացնում է հետախուզական թռիչքներ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի գործողության շրջանակներում: Առհասարակ, Անկարան, մշտապես առաջնորդվել է «բնավորություն ցույց տալու» սկզբունքով: Այն բանից հետո, երբ այս կամ այն հարցում որևէ երկիր քննադատում է Թուրքիային` նրանք պատասխան քայլի են դիմում: Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները հենց այդ փուլում են գտնվում: Մերկելը վերջերս տարբեր հարցերով է ցույց տալիս, որ Անկարայի դիրքորոշումը չի կիսում, վերջին ամենաթարմ թեման Թուրքիայում մահապատժի վերացման հարցով հանրաքվեին ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն էին առնչվում: Ահա, Թուրքիան նորից հիշեց «Ինջիրլիք» ռազմաբազան: Հիշեցնենք, որ ռազմաբազայում տեղակայված են գերմանացի 250-260 զինծառայողներ։ Թուրքիան մեկ անգամ էլ արգելել էր գերմանական պատվիրակությանը մուտք գործել ռազմաբազա, երբ Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց։ Գերմանիայի արձագանքն էլ չուշացավ... Գերմանիան շարունակելու է այլընտրանք փնտրել Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զորակազմը հարևան երկրներ, օրինակ՝ Հորդանան տեղափոխելու համար, երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Դա բարդ է: Եվ մենք դա հասկացրել ենք տարբեր ալիքներով: Մենք կշարունակենք բանակցությունները, բայց զուգահեռաբար կնայենք, թե ինչպես իրականացնենք այն, ինչ արդեն դրված է այդ մանդատում, որովհետև մեզ մոտ արդեն դժվարություններ եղել են այցելությունների հետ կապված: Դա նշանակում է՝ «Ինջիրլիքին» այլընտրանք փնտրել, այլ երկրներում հնարավոր այլընտրանք է, օրինակ, Հորդանանը»: Թուրքիայում անցյալ տարի հուլիսի 15-ից հետո, երբ ռազմական հեղաշրջման փորձ արվեց, մինչ օրս արտակարգ դրություն է: Բացի արտաքին քաղաքական հարցերում այս կամ այն երկրին ատամ ցույց տալը` Էրդողանական կառավարման շրջանի «պտուղներից» հենց հասարակություն է տուժում, որի մի մասը, չհաշտվելով իսլամական ազդեցության մեծացման հետ` ուղղակի լքում է Թուրքիան: Նկատենք, որ Գերմանիային են հանձնվել բազմաթիվ թուրք զինվորականներ` երկրում ճնշումների ենթարկվելու արդյունքում, կամ, եթե դեռ չեն ենթարկվել, ապա մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ, իրենց հերթն էլ կհասնի: Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթի»` մտավորականներն ընդգծել են, որ մտահոգված են երկրում տիրող թեժ մթնոլորտով, ատելության լեզվով, օրենքների խախտումներով, իրավունքների իրացման ազատության սահմանափակմամբ, կյանքի և ունեցվածքի ապահովության պակասով: «Մենք ոչ ենք ասում մեկ մարդու ռեժիմին, անարդարությանը և անիրավությանը, ցանկացած ընդդիմադիր գործչի նկատմամբ գործադրվող ճնշմանը և սպառնալիքներին, հարյուր հազարավոր հանրային աշխատողների, քաղաքական գործիչների, ակադեմիկոսների, լրատվամիջոցների ու դատական համակարգի ներկայացուցիչների անիրավ, անօրեն, կամայական ազատումներին»,- ասվում է մտավորականների հայտարարության մեջ: Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են, որ չեն ճանաչում ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Մտավորականները հայտնել են, որ նորից անվտանգ պայմաններում ապրելու համար անհրաժեշտ է հրատապ կերպով վերացնել իրավական խախտումների հանգեցրած արտակարգ դրությունը: Հայտարարությունը ստորագրել են իրավապաշտպան Աքըն Բիրդալը, գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, նախկին պատգամավոր Բիննազ Թոփրաքը, գրող, լրագրող Լևենթ Գյուլթեքինը, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը և այլք: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am