Մեր հարևանը մտավ 1 միլիարդանոց շուկա, իսկ մե՞նք` «մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում...»

Երբ Վրաստանն այս կամ այն հարցով համեմատվում է Հայաստանի և դրական համատեքստում են մատնանշվում Վրաստանում իրականացրած և իրականացվող բարեփոխումները, Հայաստանում իշխանության ներկայացուցիչները մի հարց են սիրում տակ` իբր հակադարձելով, «ինչի՞ գնով Սաակաշվիլին հասավ դրան, տարածքների կորստով...»: Սա իրականում անհեթեթ պարզաբանում է, որովհետև Վրաստանն անկախ ամեն ինչից, անգամ տարածքների կորստին` գնաց առաջ ու դեռ գնում է: Օրերս Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի մասին։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերից։ Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Չինաստանը ստորագրել է ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Այն վրացական արտադրանքի համար կբացի մի շուկա, որն ավելի քան 1․4 մլրդ սպառող ունի։ Վրաստանի ու Չինաստանի միջև համաձայնագրի կնքման մասին բանակցությունները սկսվել էին 2015-ի դեկտեմբերի 10-ին։ Իսկ բանակցությունների ավարտի մասին հուշագիրը ստորագրվել էր 2016-ի հոկտեմբերին։ Այսպիսով, համաձայնագրի շուրջ բանակցությունները տևողությունը ռեկորդային կարճ է եղել՝ 7 ամիս։ Վրաստանի ու Չինաստանի միջև առևտուրը վերջին տարիներին աշխուժացել էր։ Չինաստանը Վրաստանի չորս հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Չինաստան են արտահանում պղնձի հանքաքարեր ու խտանյութ, պղնձի ջարդոն, ոգելից խմիչք, այդ թվում վրացական գինի։ Վրացական գինու խանութ- սրահները օրեցօր ավելի պոպուլյար են դառնում Չինաստանում։ Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակներում Վրաստանի զարգացման բանկի հետ հուշագիր է ստորագրվել: Նոր բանկի հիմնական կապիտալը մեկ միլիարդ դոլար է, կուտակայինը՝ 300 միլիոն դոլար՝ տեղեկացրեցին վրացական լրատվամիջոցները: Հիմնադիրները չինական խոշորագույն ընկերություններն են՝ «China Energy Company Limited»-ը և «Eurasian Invest LLC-ը: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլին: Ընկերություններն արդեն դիմել են Վրաստանի կենտրոնական բանկին՝ կոմերցիոն բանկի հիմնման անհրաժեշտ պաշտոնական գործընթացներն իրականացնելու խնդրանքով: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի նպատակը Կենտրոնական, Հարավային Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երկրների միջև առևտրային ուղիների երկարաժամկետ զարգացման ռազմավարական պլանավորումն է: 2013-ին մեկնարկած ծրագիրն այսօր արդեն 50 մլրդ դոլար ներդրում ունի: Այսինքն, Վրաստանում Չինաստանը 1 միլիարդ դոլար կապիտալով բանկ է հիմնում: Իսկ ազատ առևտրի պայմանագրով վրացական արտադրանքի ու ծառայությունների 94%-ը Չինաստան կարտահանվի առանց մաքսատուրքերի: Իսկ սա ոչ ավել, ոչ պակաս 1․4 մլրդ սպառող ունեցող շուկա է, հարգելիներս: Մինչդեռ մենք ԵՄ-ի հետ կես միլիարդանոց շուկայի հետ շփվելու վրա «քար» գցեցինք` տապալելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ու մնացինք ԵԱՏՄ-ի հույսին, ու հիմա Հայաստանի իշխանություններին մնացել է միայն անվերջ բղավելը, «էստի համեցեց» ասելը, թե` «ԵԱՏՄ-ի 170-միլիոնանոց շուկայից պետք է օգտվել», բայց իրականում այդ շուկան անգամ ԵԱՏՄ-ականներին ու ԱՊՀ երկրների համար չի կայուն տնտեսական առավելություններ խոստանում: Եվ ընդհանրապես, մեր իշխանավորները փորձու՞մ են իրենց հարց տալ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում մեկ տարում ավելի շատ ներդրումներ են իրականացվում, քան Հայաստանում` 25 տարում: Եվ ամենահետաքրքրական մյուս հարցը, որը կարծես թե, պետք է առավել հետաքրքրի մերոնց` մեր դաշնակից Ռուսաստանի ընկերություններն ինչու՞ են Վրաստանում ավելի շատ ներդրումներ իրականացնում, քան Հայաստանում: Գուցե մտածեն, փորձեն գտնել այս հարցի պատասխանը: Իսկ պատասխանն այնքան էլ բարդ չէ, ավելին` շատ էլ պարզ է. Հայաստանում «խեղդում» են ներդրումները, Հայաստանում վստահություն չկա, կայունություն չկա, երաշխիք չկա, որ հիմնվող բիզնեսի մեջ «փայ» չեն մտնելու, կամ առհասարակ այդ բիզնեսը հիմնողի ձեռքից այն չեն խլելու: Այնպես որ, Վրաստանի տարածքային կորուստները մատնացույց անելուց առաջ վատ չէր լինի, որ մեր իշխանությունները տեսնեին մտածողության այն ահռելի տարբերությունը, որ կա իրենց ու Վրաստանի իշխանությունների միջև` երկրի տնտեսական զարգացման տեսլական ունենալու, այս տեսլականին հասնելու և կոնկրետ արդեն իրականացրած քայլերի միջև: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am