Կարևոր մեսիջ Վաշինգտոնից` ԼՂ հարցում

Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, քանի որ դա կխարխլի տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: «Իհարկե, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային շահերը տարբերվում են: Սակայն դա չի նշանակում, որ չենք կարող միասին խնդիրներ լուծել»,-ասել է Հոգլանդը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է ակտիվ ներգրավվի հակամարտության կարգավորման գործընթացում. «Այժմ Վաշինգտոնի նոր վարչակազմը դեռ քննարկում է արտաքին քաղաքականության մոտեցումները: Եկեք սպասենք մի քիչ և տեսնենք՝ ինչ կլինի»: Հոգլանդը միևնույն ժամանակ նշել է, որ արցախյան հակամարտության շփման գծում մարտական գործողությունների վերսկսումն անհանգստացնում է բոլոր միջնորդներին: Եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կշահեն նաև հակամարտող կողմերը՝ ասել է նա: «Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրներն անմիջապես կզգան դրական հետևանքներ»,-հավելել է Հոգլանդը: Ամերիկացի համանախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է կենտրոնանալ այնպիսի առաջարկների վրա, որը կբավարարի հակամարտող կողմերին: «Նման բարդ հակամարտություններում պետք է փորձել հասնել նրան, որ բոլորը գոհ մնան»,-ասել է Հոգլանդը: Ամերիկացի համանախագահ Հոգլանդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային շահերը տարբերվում են և որ հիմա Վաշինգտոնի նոր վարչակազմը դեռ քննարկում է արտաքին քաղաքականության մոտեցումները, ինքնին խիստ ուշագրավ արձանագրում է: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում «վերջին խոսքն ասողի» դերը թողնել Մոսկվային, ինչը դրական է, որովհետև Ռուսաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԼՂ խնդրում ինչ-ինչ պայմանավորվածությունների կարող է հասնել, որոն կարող են հակասել հայկական կողմի շահերին: Վաշինգտոնում գիտակցում են, որ Ռուսաստանն է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հիմնական խաղացողը և այս փուլում ամերիկյան դերակատարության ճշգրտումը խիստ կարևոր է: Ավելին` ԱՄՆ նակին նախագահի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները մեղմ ասած, ջերմ չէին: Վաշինգտոնն Ալիևի վարչակազմի նկատմամբ ցուցաբերում էր բավական խիստ քաղաքականություն, անխնա քննադատության էր ենթարկում Ալիևի վարչակազմը տարբեր մակարդակներում, ինչը առիթ հանդիսացավ Ադրբեջանում հակաամերիկյան տրամադրությունների առաջացմանը, որոնց նպաստում էր հենց իշխանությունը: Թրամփի ընտրությամբ` Ալիևին էլ ակնկալում է ամերիկյան քաղաքականության փոփոխություն` Ադրբեջանի նկատմամբ: Թրամփը որոշակիորեն կարող է փոխել տրամադրություններ, բայց ոչ արմատապես: Ղարաբաղյան խնդրում` հայկական դիվանագիտությունը պետք է շարունակի աշխատանքը, որպեսզի Օբամայի օրոք ունեցածը ոչ միայն պահպանվի, այլև ԼՂ ինքնորոշման իրավունքի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը փոփոխության չենթարկվի: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am