ԼՂ խնդիրը տեղ կգտնի՞ Թրամփի ու Մակրոնի օրակարգում

Ղարաբաղյան բանակցային գործընթացում բեկում այս փուլում, իհարկե ոչ ոք չի ակնկալում: Ավելին` ռուսական միջնորդության «ղեկավարման» պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռուս-ադրբեջանական միակողմանի ակնկալիքները, ավելի ճիշտ` ակնկալվող զիջումները միակողմանիորեն հայկական կողմից են: Մինչդեռ այս պայմաններում ռուսական «առաքելությանը» հակակշիռ է պետք:  Այս իրավիճակում ակտիվ է նաև Անկարան, որը Մոսկվայի հետ պայմանավորվելու իր ձգտումները չի թաքցնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրները` Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան նոր առաջնորդներ ունեն, օրեր առաջ Ֆրանսիայում Էմանուել Մակրոնը նախագահ ընտրվեց: ԼՂ կարգավորման հարցում շեշտակի փոփոխություններ նոր նախագահներից հազիվ թե ակնկալել մոտ ապագայում: Բայց որոշ ժամանակ անց կարող ենք ականատես դառնալ նոր մոտեցումների ցուցադրմանը` ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում քաղաքականության առումով: Մինչ այդ, թերևս, Անկարան կփորձի Վաշինգտոնում հարավկովկասյան խնդիրներին անդրադառնալ ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցություններում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին Վաշինգտոնում կընդունի թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ըստ Սպիտակ տան մամլո ծառայության՝ «Առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները և համագործակցության խորացումն ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում»,-ասվում է հաղորդագրությունում։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը խոստացել է սերտ համագործակցել Թուրքիայի հետ՝ վերջինիս հարավային սահմաններին անվտանգությանն աջակցելու հարցում: «Մենք շատ սերտ համագործակցելու ենք Թուրքիայի հետ վերջինիս հարավային սահմանների անվտանգությանն աջակցելու հարցում: Դա Եվրոպայի հարավային սահմանն է, և մենք սերտ շփման մեջ կլինենք»,-ասել է Մեթիսը լրագրողներին Լիտվայում: Մեթիսի կարծիքով՝ ԱՄՆ-ը և Թուրքիան կարող են լուծել վիճելի հարցերը՝ կապված քրդական ջոկատներին զինելու ԱՄՆ-ի որոշման հետ: «Մենք կլուծենք ցանկացած խնդրահարույց հարց»,-ասել է նա: Ամերիկա-թուրքական բանակցություններում ԼՂ խնդրի վերաբերյալ իհարկե հիշատակում չկա, բայց չի կարելի բացառել, որ Անկարան` Բաքվի խնդրանքով Թրամփից պահանջի որոշակի ուշադրություն այս հարցի նկատմամբ: Ի դեպ, Էրդողանի` ամերիկյան այցի նախօրեին Անկարայի հետ իր ջերմ հարաբերություններն է ընդգծել Մոսկվան: Այժմ Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի լավ են ընթանում, քան Գերմանիայի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մայիսի 2-3-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Արդյունքները, իհարկե, որոշ չափով հիասթափեցնող էին՝ հաշվի առնելով, որ երկու երկրները մեր հին գործընկերներն են, բայց Թուրքիայի հետ հարաբերություններն այժմ շատ ավելի դրական տեմպերով են առաջ շարժվում, քանի Գերմանիայի հետ»,-ասել է Լավրովը, միևնույն ժամանակ նշելով, որ չնայած առկա դժվարություններին, Ռուսաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը ամենախոշորներից է: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Լավրովի խոսքով՝ խոշոր նախագծեր են իրականացվում, նախագահները քննարկել են՝ ինչպես են ընթանում գործընթացները և ինչ պետք է անել: «Դա վերաբերում է և՛ «Թուրքական հոսք»-ին, և՛ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանին»,-ասել է Լավրովը: Նշենք նաև, որ Անկարան շարունակում է Ս-400 զենիթահրթիռային համալիրի մատակարարման բանակցությունները Մոսկվայի հետ, սակայն նրա վերջնական նպատակն է ինքնուրույն արտադրել սեփական ՀՕՊ համակարգի բաղադրիչներ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: «Ռուսաստանի հետ Ս-400-ի մատակարարման բանակցությունները հասել են հասուն փուլի, մնացել են տեխնիկական մանրամասները: Երբ պայմանավորվենք գնի շուրջ, այն կներկայացնենք մեր նախագահին, և որոշում կընդունվի: ՆԱՏՕ-ի երկրները մեզ հետ չեն կիսվում տեխնոլոգիայով, չեն ներկայացնում մրցունակ գին, սակայն անմիջապես քննադատում են, հենց որ Թուրքիան սկսում է փնտրել այլընտրանքներ: Նրանք այդպիսի իրավունք չունեն: Մեր հիմնական նպատակն է, ինչի դեմ ոչ ոք չի կարող հանդես գալ` ՀՕՊ համակարգի համար արտադրել սեփական բաղադրիչներ: Եվ մենք մեծ աշխատանք ենք սկսել այդ ուղղությամբ»,- ասել է Ըշըքը NTV հեռուստաալիքի եթերում: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am