Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց` Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները տարբեր մակարդակներում ակտիվորեն քննարկում են երկու երկրների միավորման հնարավորությունը, ինչի շուրջ պայմանագիրը ստորագրել էին դեռ քսան տարի առաջ` 1999-ին: Միութենական պետության մասին այդ համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին անցնել միասնական արժույթի, միավորել շուկաներն ու օրենսդրությունը և անգամ ընդհանուր դարձնել պետության խորհրդանիշները` դրոշը, գերբն ու հիմնը:

Ստորագրումից երկու տասնամյակ անց` մինչ օրս, սակայն, չեն հստակեցրել, թե ինչպես: «Այդ հարցերը եղել ու մնում են օրակարգում», - այսօր ասել է նախագահ Պուտինի խոսնակը` հավելելով. - «Կա քայլերի որոշակի հաջորդականություն, կա ճանապարհային քարտեզների փաթեթ, որը վաղուց է մշակվում»:

Ավելի վաղ` օրեր առաջ, ռուս լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հղում անելով իր աղբյուրներին, մի ուշագրավ դեպք էր պատմել նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի միջև փակ դռների ետևում տեղի ունեցած բանակցություններից: «Ինձ սկզբում թվում էր, թե սա անեկդոտ է, հեքիաթ, մինչև հանդիպմանը ներկա բելառուսական պատվիրակության անդամներից մեկը հաստատեց, որ իրոք եղել է նման բան, և այդ մասին իրենց մոտ բոլորը գիտեն», - պատմել է Վենեդիկտովը: «Դեպքը պատահել է Շանհայում մեկուկես տարի առաջ, Պուտինն ասել է` դե, եկեք միավորվենք, Լուկաշենկոն թե` չէ, մենք ենք մեր երկրի տերը, կամ նման մի բան: Բանակցությունների ավարտին, սակայն, Լուկաշենկոն պտտվել է, թե` համաձայն եմ: Պուտինը տարակուսել է` ինչի՞ն: «Ամե՛ն ինչին», - պատասխանել է Լուկաշենկոն ու շարունակել` եկեք այսպես անենք` դուք նախագահը կլինեք, ես` փոխնախագահը: Իսկ հաջորդ տարի արդեն տեղերով կփոխվենք...»:

Լրագրողները խնդրել են Կրեմլի խոսնակին մեկնաբանել այս պատմությունը. Պեսկովը փաստացի դրան որևէ բառով չի անդրադարձել, բայցև չի հերքել, որ հարցը շրջանառվում է երկկողմ հանդիպումներում: «Այս թեմաներն իսկապես եղել ու մնում են օրակարգում, և իսկապես քննարկվում են ամենատարբեր մակարդակներում», - ասել է Դմիտրի Պեսկովը` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Ինչ վերաբերում է բելառուսական կողմի հայտարարություններին, ապա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, բազմիցս է հայտարարել, թե Մոսկվան փորձում է յուրացնել Բելառուսի ինքնիշխանությունը քաղաքական ու տնտեսական ճնշումների, այդ թվում`գազի ու նավթի թանկացման միջոցով: «Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիրը չեմ վաճառի, և թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը», - մեկ տարի առաջ դեռ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշենկոն. - «Ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանում Բելառուսի դեսպանը մի ուշագրավ բացահայտում էր արել Պուտինի ու Լուկաշենկոյի դռնփակ բանակցություններից` անուղղակի ակնարկելով` ինչից էր անցած տարեսկզբին Բելառուսի նախագահը բորբոքվել ու հայտարարել, որ ոչ մի գնով իր երկրի անկախությունը չի թաղի. - «Հիշում եմ` 2019 թվականի փետրվարին մեզ առաջարկ ներկայացրին... չեմ ասի` ով էր դրա հեղինակը ռուսական կողմից, բայց երբ նախագահն ինձ կանչեց, նայեցինք, ասացի` սա նշանակում է ծայրից ծայր հանձնվել: Այնտեղ առաջարկվում էր ամեն ինչ փոխանցել վերևներին, մեզ թողնվում էր մի քանի տարր, եթե չեմ սխալվում, ոստիկանությունը: Այսպես չի կարող լինել, այդ փաստաթղթում, որ մեզ ներկայացվել էր, մեր լիազորությունների 95 տոկոսը պետք է փոխանցվեր վերազգային մարմնին», հաղորդում է «Ազատությունը»:

Ամիսներ առաջ դեռ Լուկաշենկոյի հայտարարություններն այս թեմայով շատ ավելի կտրուկ և անզիջում էին: Այժմ, սակայն, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Լուկաշենկոն փոքր-ինչ մեղմել է տոնայնությունը:

Օրեր առաջ` Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո, Բելառուսի դեսպանն անգամ հայտարարել էր, թե նախագահները պայմանավորվել են նոր թափ հաղորդել ինտեգրացիային ու մինչև այս տարեվերջ միութենական պետության նախարարների խորհրդի նիստ անցկացնել` ընդգրկուն օրակարգով:

Ինչ իրավիճակ կլինի նախագահական ընտրություններից հետո՝ ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ ընտրություններում հերթական հաղթանակից հետո «Բատկան» կրկին կփոխի դիրքորոշումը և անցնի Ռուսաստանին դաժան քննադատության ենթարկել՝ Բելառուսի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4203 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am