Տեղեկացա Արշակ Սրբազանի դեմ նիկոլական մտքի թռիչքով կարված «քրգործի» մասին։ Ճիշտն ասած, մինչև ամբողջական տեղեկատվություն ստանալը մտածում էի, որ ռեժիմի պարագլուխը Սրբազանի «գրպանը պլան է գցել», բայց հետո հասկացա, որ ռեժիմի անճարակության աստիճանը վերոգրյալից անդին է։ Արշակ Սրբազանին, փաստորեն, մեղադրում են մեկ ուրիշի «գրպանը պլան գցելու» մեջ։ Չգիտեմ՝ ի՞նչ կարելի է ասել այս զավեշտի մասին, բայց կարծում եմ, որ նմանատիպ անորակ երևակայություն կարող է ծնվել միայն ծանր թմրանյութերի ազդեցության տակ։ Ինչևէ, ինչպես ասում են, եթե ես «հետույք» ասելով «խուլիգանություն եմ կատարել», ապա Արշակ Սրբազանն էլ «պլան է գցել» ինչ-որ մեկի գրպանը. նվազագույնն այս երկու դրվագի իսկության համոզմունքը կկիսի Մասիս Մելքոնյանը, որը խիստ պատահականորեն նշանակվել է նաև Սրբազանին կալանավորող դատավոր։ Սա է մերօրյա իրականությունը՝ քաղաքական ռեժիմը՝ այլասերված, իրավական բլոկը՝ կամակատար, իսկ դատական իշխանությունը՝ իշխանազրկված։ Ինչևէ, իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Սրբազանին՝ վստահ լինելով, որ այս փորձությունն էլ կհաղթահարի իր համոզմունքներով և հավաքտի անսպառ պաշարով։ Աստված օգնական, Սրբազան հայր։ Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան «Արմավիր» ՔԿՀ, 04.12.2025թ.
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը