Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ

Մենք դեռ պետք է քննարկումներ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, լրգրողների հետ զրույցում նշեց Գյումրիի Սուրբ Աստվածածաին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց եկեղեցում այս կիրակի մասնակցելու է պատարգի։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով է նա ցանկանում գալ, ներկա լինել պատարագի։ Բոլորս տեսանք, իմացանք, որ շատ մարդկանց մոտեցել էին, հատկապես մի քանի հոգևորականների անուն շրջանառվեց, որ առաջարկել էին զեղչել Վեհափառ հայրապետի և նաև առաջնորդի անունը, բայց համաձայնություն չի եղել։ Շիրակի թեմում որեւէ հոգևորական չի համաձայնել զեղչել Վեհափառ տիրոջ և առաջնորդի անունը»,–ասաց նա։

Հարցին, ինչպե՞ս է հնարավոր, որ տեղի քահանան զրկվի պատարագ մատուցելու հնարավորությունից և այլ հոգեւորական գա ու պատարագ մատուցի, տեր Հուսիկը պատասխանեց. «Տարբեր ժամանակներում եղել են և՛ եպիսկոպոսներ, և՛ քահանաներ, և՛ վարդապետներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել։ Այդ ժամանակ կարգը այսպես է, որ պիտի թեմի առաջնորդից թույլտվություն ստանան, և նաև պատշաճ է, որ տեղի հոգևորականը տեղյակ լինի։ Հիմա այս պարագային ես կարող եմ ասել, որ մենք այստեղ Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ երեք հոգևորականներով ենք, բայց որևէ մեկս տեղյակ չէինք, որ ինչ-որ մեկը ցանկանում է գալ պատարագ մատուցել։

Այս դեպքում թույլտվությունը պետք է լինի Միքայել Սրբազանից և եթե մարդ ցանկություն ունենա թույլտվություն ստանալու, դա հնարավոր է, որովհետև Միքայել Սրբազանի մոտ իրավաբանները կարող են մտնել, հարցնել, ինչ-որ ձևի կապ ստեղծել»։

Դիտարկմանը, որ նախապես հայտարարվել էր, որ տեր Գառնիկն է պատարագը մտուցելու, ի՞նչ փոխվեց, արդյոք սպառնալիք է եղել, կամ ԱԱԾ–ն թույլ չի տվել, մյուս կողմից տեղեկություններ կան, որ այլ հոգևորականների թույլ չեն տալու ներկա լինել պատարագին այդ ընթացքում, Տեր Հուսիկն ասաց. «Ես Յոթ վերքում եմ ծառայում, որովհետև սա իմ նշանակման վայրն է, և ես պարտավոր եմ լինելու իմ եկեղեցում։ Իսկ եթե, ասենք, Տեր Հուսիկին բռնի, եկեղեցուց հանում են, նշանակում է, որ բռնազավթում են կատարում։

Մանավանդ այս շաբաթ էլ ես հերթապահ եմ, և կիրակի ու շաբաթ օրերին ունեմ կնունքներ։ Եթե ինձ բռնի հանում են, նշանակում է, որ էդ մարդկանց, որոնք պիտի մկրտվեն, ստանան քրիստոնյա անունը, դառնան Քրիստոսի զավակ, խախտվում է էդ մարդկանց իրավունքը։ Փաստացի, ես չեմ կարողանալու մկրտել այդ մարդկանց։

Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է, որ բռնազավթելու նպատակ կա այստեղ, դա էլ, եթե չեմ սխալվում, քրեական հոդված է, և դա անողը պետք է պատասխանատվության կանչվի։

Ինչ վերաբերում է նրան, որ տեր Գառնիկը չի լինելու պատարագիչը, ինձ համար դա անակնկալ էր. «Ես գիտեի, որ ինքը պետք է գար իր անդրանիկ պատարագը մատուցել։ Ինքը շատ վաղուց խնդրել էր հայրապետին, որ իր առաջին պատարագը այստեղ մատուցի։ Ես իր հետ չեմ զրուցոել, պատճառը չգիտեմ»։

Հարցին՝ եթե ուրիշ քահանա լինի պատարագ մատուցողը, դուք կմասնակցե՞ք, թե դուրս կգաք, նա պատասխանեց. «Ես ավելի շատ տեսնում եմ, որ ամեն ինչ պիտի ճիշտ ընթացքի մեջ պլանավորվի։ Եկեղեցին իր դռները բաց է պահում բոլորի առաջ, բոլորը կարող են գալ, մտնել, մասնակցել։ Հայ եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, որովհետեւ ամեն ինչ այստեղ հայերեն է»։

NEWS.am

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video) Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին 10 մլն ի բեհ եմ տվել անասնատերերին, որ նոր տարվան միս բերեն, հիմա ասում են՝ խանութը քանդելու են (video) «Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video) Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am