ԱՄՆ-ում զայրացել են․ ինչ է ասել Բոլթոնը

ԱՄՆ հետախուզության թոշակառու սպա Սքոթ Ռիտերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի X սոցիալական ցանցում արված հայտարարությունը։
Նախկին խորհրդականը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, իբր, ձգտում է վերստեղծել Ռուսական կայսրությունը, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դեսպան Սթիվ Վիտկոֆը կամ չեն հասկանում, կամ դեմ չեն։
«Ստախոս։ Պուտինը երբեք նման բան չի ասել կամ ակնարկել», - գրել է Ռիտերը։