«Վերջին հնարավորությունը»․ Պուտինը Զելենսկիին հետաքրքիր առաջարկ է արել

ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել ռազմական մատակարարումները և դուրս գալ բանակցություններից, եթե Կիևը հրաժարվի Մոսկվայի հետ հաշտության համաձայնագրից։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն չի կարող հասկանալ, թե ինչպես օգնել Զելենսկու ռեժիմին առանց արտասահմանյան աջակցության։ Ինչ է կատարվում ուկրաինական հակամարտության շուրջ․ նման հարցադրում է արել ՌԻԱ Նովոստին իր հոդվածում՝ հրադադարի ժամանակավոր առաջարկը համարելով վերջին հնարավորություն։

Ամպերը հավաքվում են

Ինչպես գրում է ՌԻԱ Նովստիի հոդվածագիրը՝ Դոնալդ Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի հետագա մատակարարման հեռանկարների վերաբերյալ հարցին, քանի որ վախենում է իրավիճակը բարդացնելուց։

Ըստ հոդվածագրի՝ Թրամփը կարծում է, որ Պուտինը «ցանկանում է դադարեցնել պատերազմը»։ Եվ ընդհանուր առմամբ, Պուտինի հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան Զելենսկու հետ։

Ինչպես հոդվածագիրն է շեշտում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մոսկվայից և Կիևից իրական առաջարկներ է ակնկալում՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Մյուս կողմից, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ջոն Քելլին մատնանշել է Ռուսաստանի և Ուկրաինայի համար խաղաղության ձեռքբերումից հետո հսկայական օգուտները։ «Նրանց տնտեսությունները կսկսեն աճել, նրանց քաղաքները կվերականգնվեն, նրանց ազգերը կառողջանան»։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի խոսքով էլ, Կիևի հետ արդեն համաձայնեցվել է 22 «շատ կոնկրետ» քայլերի ցանկ․ «Ուկրաինացիներին ամեն ինչ դուր չեկավ, բայց դա նորմալ է։ Եվ մենք բավականին լավ դիրքում ենք նրանց հետ։ Մենք բավականին հարմարավետ ենք այնտեղ, որտեղ հիմա ենք»։

Լույս վերջում

Ռուսաստանի նախագահը հայտարարել է հրադադարի մասին՝ ի պատիվ Հաղթանակի 80-ամյակի՝ մայիսի 8-ից 10-ը։
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բրազիլիայում կայացած մամուլի ասուլիսում մանրամասնել էր․ «Մեր առաջարկը, որը հնչեցրեց Պուտինը, անմիջական բանակցությունների սկիզբն է՝ առանց նախապայմանների: Այս իրավիճակում զինադադարը (30-օրյա, որն առաջարկում են ԱՄՆ-ն և Ուկրաինան - խմբ.) համարվում է բանակցությունների նախապայման, որը կօգտագործվի Կիևի ռեժիմին հետագա աջակցելու և նրա ռազմական կարողությունները ամրապնդելու համար»:

դիտվել է 950 անգամ
Լրահոս
Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո «Ալե՛ն, սա քո համար ԱԺ-ն չի, որ խոսափող անջատես-միացնես, դու սպառնալիք ես»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am