Կենացներին վերջ տալու ժամանակը

Արցախում այս օրերին նշում են Հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը` եռատոնը: Տոնական միջոցառումների շրջանակներում` Արցախ է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նրան մայիսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ուղղությամբ` չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, իրականում կյանքի չի կոչվում, հետևողական աշխատանք չի տարվում: ՀՀ ԱԳՆ-ն` ի դեմս, Էդվարդ Նալբանդյանի, նախաձեռնողական քաղաքականություն չի վարում: Քիչ թե շատ սուր հայտարարությունները ԼՂ հարցում իրականացվում է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով: Օրերս էլ նա «Արմենպրես»-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը: Ադրբեջանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով հակամարտության լուծմանը, նշել էր, որ դրա համար որպես հիմք պետք է ծառայեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկը չի ընդունում այդ հիմքը: Շավարշ Քոչարյանն արձագանքել է. «Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993թ. ընդունած բանաձևերին, ապա հենց Ադրբեջանն է տապալել այդ բանաձևերի կատարումը, բանաձևեր, որոնց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցնումն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքների, ինչպես նաև Ադրբեջանի՝ ԼՂՀ վերահսկողության ներքո հայտնված տարածքների առկայությունն Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և հենց Ադրբեջանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի 1993թ. բանաձևերի չկատարման հետևանքներից մեկն է»: Շավարշ Քոչարյանը նաև հավելել է. «Փոխարտգործնախարարը, ըստ էության, մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի Սահմանադրության վրա հղումներն անտեղի են, քանի որ Սահմանադրությունը ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Այդպիսով Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ: Ավելին, որևէ պետություն իրավասու չէ իր ներքին օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը, հակադրել միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, այն էլ՝ ՄԱԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին»: Մեկ այլ պաշտոնյա` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ Interfax գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: «Միակ գործոնը, որը հայտնվում է ուժի կիրառման արդյունքում, այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելն է՝ բանակցային գործընթացում ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու համար: Արդյունքում միևնույն է պետք է լինեն բանակցություններ, միևնույն է պետք է լինի խաղաղություն, պետք է լինի խաղաղ համաձայնագիր: Եվ որքան ավելի խորը փակուղի է մտնում հակամարտությունը, ատելությունը, ագրեսիան, այնքան ավելի է դժվարանում լուծել նման հակամարտությունը»,-ասել է նա: Վիգեն Սարգսյանը նաև հավելել է. «Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումների կայացման պատասխանատու մարդիկ գիտակցում են, որ շատ հեշտ է բացել քաոսի և լայնածավալ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի դռները: Դա անպայմանորեն կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի դերը, կաճի նաև արտաքին խաղացողների դերը, որոնք կսկսեն դրանից օգտվել»: Արցախում արդեն մեկ քառորդ դար դե ֆակտո անկախության պայմաններում մարդիկ են ապրում: Արցախցիները որոշումներ են կայացնում, նրանք ժողովրդավարական սկզբունքների, ազատ ընտրությունների հիման վրա ձևավորում են իշխանություն: Ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու երկրների տարածքային ամբողջականության իրավունքը մեկը մյուսին չհակադրվող են: Հարցն այն է, թե հայկական դիվանագիտությունն այս 25 տարիների ընթացքում ի՞նչ քայլեր է ձեռնարկել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, և առհասարակ` կա օրակարգում նման հարց` լրջորեն զբաղվելու այդ ուղղությամբ... Շարունակական ճառերի փուլին ի վերջո պետք է գա փոխարինելու իրական քայլերի շրջանը: Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am