Կարեն Կարապետյանի «դրայվը» հասավ հայոց լեզվին

Լեզվի պետական տեսչությունը լուծարելու  կառավարության մտադրությունը այլևս վերջնական է: Այս մասին նախօրեին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ տեղեկացրել է կառավարության լրատվական ծառայությունը: Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որտեղ  հավանություն է տրվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին: Կարեն Կարապետյանն անդրադառնալով տեսչական բարեփոխումներին՝ նշել է, որ դրանք պետք է հստակ, համարձակ ու արագ կյանքի կոչել, իրականացնելով մաքսիմալ վերահսկողություն, ընթացքում լուծելով նաև հնարավոր խնդիրները: Տեսչական բարեփոխումների գործընթացը մեկնարկել է վաղուց՝ դեռևս նախորդ վարչապետի ժամանակ: Եթե ի սկզբանե հաստատված ծրագիրը կյանքի կոչվեր, կրթության տեսչությունն, օրինակ, դեռևս այս տարեսկզբին պետք է գործունեությունը դադարեցրած լիներ: Բայց եթե կրթության տեսչության պարագայում կարծես կա որոշակի հստակություն, քանի որ գործող տեսչության փոխարեն ստեղծվելու է նոր տեսչական մարմին, ապա լեզվի տեսչության ապագան մնում է անորոշ:Պարզ չէ, արդյոք կրթության նորաստեղծ տեսչական մարմինն իրականացնելո՞ւ է  լեզվի տեսչության գործառույթները, թե՞ լեզվաքաղականությամբ զբաղվող պետական կառույցի անհրաժեշտություն կառավորությունն այլևս չի տեսնում: Հայտնի է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ դժգոհ է լեզվի պետական տեսչության աշխատանքից և այն համարում է անգործ և ոչինչ չանող կառույց, որը փաստացի որևէ արդյունք չի տալիս: Հնարավոր է, որ լեզվի տեսչության աշխատանքի արդյունավետության հետ կապված վարչապետի դժգոհությունը օբյեկտիվ է: Խնդիրն այստեղ այն չէ, թե իրականում որքանով է լավ կամ վատ աշխատում լեզվի պետական տեսչությունը, ինչ պրոդուկտ է տալիս կամ էլ չի տալիս: Խնդիրն այն է, որ անկախության շրջանում Հայոց լեզվի նկատմամբ պետական վերաբերմունքի դևսևորումը պետական քաղաքականություն է: Հզոր երկրները սեփական լեզվի լոբբինգի, տարածման, զարգացման և պաշտպանության նպատակով խոշոր գումարներ են ծախսում՝ քաջ հասկանալով, որ լեզվի տարածումը ազդեցության շրջանակը ընդլայնելու ամենաարդյունավետ միջոցն է: Այս տեսանկյունից, եթե անգամ լեզվի տեսչությունն ամենավատ աշխատող մարմինն է, պետք է ոչ թե այն լուծարել, այլ արդյունավոտությունը բարձրացնելու լուրջ ծրագիր մշակել: Լեզվական մարմիններն աշխարհի ոչ մի երկրում եկամուտներ չեն բերում, դրանք ավելի շատ դիտվում են դիվանագիտական և քաղաքական խնդիրներ լուծելու միջոց: Հայոց լեզուն, իհարկե, տարածականության առումով չի կարող համեմատվել ո՛չ անգլերենեի, ո՛չ ռուսերենի, ո՛չ չինարենի, ո՛չ էլ գերմաներենի ու ֆրանսերենի հետ, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային լեզուներ են: Լեհերենն, օրինակ, միջազգային լեզու չէ, բայց այդ երկիրն ունի պետական մարմին, որը զբաղվում է լեհերենի պաշտպանությամբ: Հայոց լեզուն ևս այսօր կարիք ունի տարածման՝ առաջին հերթին ազգությամբ հայ մարդկանց շրջանում: Մենք խոշոր սփյուռք ունեցող երկիր ենք, սակայն  առ այսօր հայերենի լեզվիմացությունը հավաստող միջազգային սերտիֆիկատների համակարգ չենք ներդրել: Ո՞րն է այն փաստաթուղթը, որը հավաստում է հայերենի իմացությունը. հայկական դպրոցներում կրթություն ունեցող մարդկանց դեպքում այդ հարցի պատասխանը պարզ է՝ դա ատեստատում առկա գնահատականն է հայերենից: Սակայն մենք ունենք արտերկրում ապրող բազմաթիվ հայեր, ովքեր այդ խնդրին այսօր չեն կարողանում լուծում տալ: Սա, իհարկե, միակ պրակտիկ գործը չէ, որը կարող է դառնալ լեզվի տեսչության գործառույթը: Տեսչության փոխարեն՝ գուցե կարելի է ունենալ կոմիտե. ի դեպ, նման առաջարկություն, մեր տեղեկություններով, քննարկվել է՝ հնարավոր  է գործակալություն. կարևոր չէ՝ ինչ: Կարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում անպայման պետք է լինի լեզվի մասին ՀՀ օրենքի իրականացմանը հետամուտ, հայերենի զարգացման և տարածաման խնդիրներով զբաղվող կառույց, և որ ամենակարևորն է, այդ կառույցի գործունեության արդյունավետությունը չի կարելի չափել բիզնեսի կանոններով: Ամբողջ խնդիրն այն է, թե այս պարզ ճշմարտությունը որքանով է ընկալում դրայվի սիրահար, հայերենով շատ վատ խոսող և ռուսերենի ազդեցության տակ մնացած մեր վարչապետը:   Հայկ Դավթյան  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am