Պուտինը պատասխանեց Փաշինյանին. Թեման առայժմ փակված է

Այսօր կայացավ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը կազմակերպվեց տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստի օրակարգում 10 հարց էր, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների 2020-2021թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2019թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմական ուղղությունների իրագործումը, ԵՏՀ 2019թ․ տարեկան հաշվետվությունը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վերաբերյալ։

Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհուրդը կհաստատի մինչև 2025թ․Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները։ Փաստաթղթում ներառված միջոցների և մեխանիզմների ցանկը (330 դրույթ) փաստացի հանդիսանում է ինտեգրման հետագա զարգացման «ճանապարհային քարտեզը»։

Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում, որոնց առջև այսօր մենք բոլորս կանգնած ենք՝ շատ հրատապ է Հայաստանի համար գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը, ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

«Ինչպես իմ կողմից բազմիցս է նշվել՝ էներգետիկ միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա՝ ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացն անհնար է: Առանց դրա անհնար է միության բոլոր մասնակիցների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ», -նշել է Փաշինյանը: Այնուհետև նա հավելել է. «Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» նախագծում պետք է ամրագրվեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների սահմանման միասնական մոտեցումների կիրառման սկզբունքը, ներառյալ՝ ծառայությունների միասնական սակագները, որոնք տրամադրվում են բնական մենաշնորհային սուբյեկտին՝ գազի տարանցման կամ փոխադրման ժամանակ: Մեր միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը կստեղծի բարենպաստ հիմք Միության շրջանակում որակապես ավելի խորը տնտեսական ինտեգրման համար»:

Այսպես, Փաշինյանը կրկին բարձրացրեց գազի գնի թեման: Հայաստանն ու Բելառուսն արդեն մի քանի ամիս այս թեման թեժ են պահում, նշելով, որ համավարակի պայմաններում տնտեսապես նպատակահարմար չի լինի գազի գների փոփոխությունները:

Ահա, այսօր Պուտինը պատասխանեց Հայաստանին ու Բելառուսին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկայիս մակարդակը հնարավորություն չի տալիս գազի միասնական տարանցիկ սակագներ ներդնել:

Պուտինի պատասխանը միանշանակ էր, հստակ, նույնիսկ՝ նախապայմանով:
Ելույթ ունենալով Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Պուտինը պարզաբանել է. «Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների համար առաջարկվող միասնական սակագնին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է իրագործվել միայն միասնական շուկայում, որը միասնական բյուջե և հարկման համակարգ կունենա: Նման խորը ինտեգրում ԵԱՏՄ-ում դեռևս չկա»:

Պուտինի խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, որն առաջարկվում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծով: «Առկա է մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դրա էությունը նրանում է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռևս չի ընդունվել մեր հայ և բելառուս գործընկերների կողմից: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում», - նշել է Պուտինը:

Այսինքն` Ռուսաստանի նախագահը հասկացնել է տվել, որ եթե նրանք կարողանան համաձայնվել դրա հետ, ապա ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չեն լինի:

Նա հստակ ձևակերպել է. «Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար տրամաբանական կլինի ռազմավարության նախագծից բացառել գազի վերաբերյալ կետը: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գծով»:

Ասել է թե՝ քանի դեռ Փաշինյանն ու Լուկաշենկոն չեն ընդունել ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի ձևավորման համար, չեն կարող ակնկալել գազի գնի հարցում որևէ զիջում:

Հետևաբար գազի գնի՝ արդեն մի քանի անգամ Փաշինյանի կողմից բարձրացված և դժգոհության թեման, այսպիսով, Պուտինը գոնե այս փուլում փակեց:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6629 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am