Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բռնաճնշումները երկսայր սուր են։

Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով անխուսափելիորեն բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը։ Այսօր Հայաստանում ձևավորված վախի միջավայրը իրական է․ մենք բոլորս ունենք ծանոթներ, նույնիսկ հարազատներ, ովքեր վախենում են անգամ սոցցացներում գրառումներ հավանել, վախենում են ընդդիմության հետ ասոցացվելուց, որովհետև իրենցից յուրաքանչյուրն անձնապես գիտի մեկին ում աշխատանքից հեռացրել են ընդդիմադիրի գրառում հավանելու, հետապնդել են հավաքներին մասնակցելու համար։ Աշխատանքից ազատումներ, ճնշումներ՝ սա ոչ թե մեկ-երկու դեպքի շարան է, այլ մեթոդ և փաստ, որի հետ պետք է հաշվի նստել։

Բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպիսի քայլերով իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը։ Ճնշումները կուտակում են ոչ թե հնազանդության, այլ ատելության պաշար։ Այդ պաշարը քաղաքական ուժ է դառնում այն պահին, երբ մարդիկ տեսնում են, որ իրենց մասնակցությունը կարող է արդյունք տալ։

Սա հենց այն կետն է, որտեղ մեր ամենամեծ մարտահրավերը դառնում է հուսալքության հաղթահարումը։ Մարդկանց ցույց տալը, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհը գոյություն ունի, և այն անցնում է իրենց մասնակցությամբ։ Քանի դեռ նրանք մասնակցությունից հրաժարվում են, իշխանության հաշվարկը աշխատում է՝ փոքրամասնության կազմակերպված ռեսուրսը հնարավոր է ներկայացնել որպես «ժողովրդի կամք»։
Վաղարշապատի օրինակը դրա վառ ապացույցն էր։ Մոտ 40 տոկոս մասնակցության պարագայում ՔՊ-ի մոտ 20 տոկոս ձայները վերածվեցին 48 տոկոսի։

Իշխանությունը դա մեկնաբանեց որպես «լիակատար վստահություն»՝ դրանից հետո էլ ավելի սանձարձակ քայլեր կատարելով։ Մինչդեռ հենց Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվածների մեծ մասը, վստահ եմ, համաձայն չէ այսօր կատարվողի հետ։ Իսկ չմասնակցածների մեջ գերակշիռ են նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում տեղի ունեցողը, բայց չեն հավատացել, որ իրենց մասնակցությամբ հնարավոր էր կանխել արդյունքը։
Մինդեռ մի քանի տոկոս մասնակցության տարբերությունը կարող էր արմատապես փոխել այս պատկերը։
Ուրեմն իրական մարտահրավերը մարդկանց ներգրավվածության խնդիրն է։ Մեր խնդիրն է, բացատրել, որ մասնակցությունն է իրական պատասխանն այս բռնաճնշումներին, իրենց ներկայությունն է կասեցնում իշխանության վերարտադրության մեխանիզմը։

Երբ մասնակցությունը կա, իշխանության այս ողջ մարտավարությունը փլվում է։ Սա է առանցքային ճեղքման կետը»։

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Էս ի՞նչ պատասխան եք տալիս, կոնկրետ հարց եմ ձեզ տվել․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) «Նիկոլը 3 միլիոն վարչապետերին տանում է բանտ ու «սպա*ում»»․ Գառնիկ Դանիելյան (video) «Թրամփը շուտով գցելու է Նիկոլին»․ Հայկ Այվազյան (video) Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ Հարություն Մկրտչյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից․ փաստաբան Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար․ Հայկ Դեմոյան Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի «Սրտիկներ ա ուղարկում, ուդառնիկ ա նվագում․․․ Սյունիքն են ուզում կտրեն, տանեն․․․»․ քաղաքացիներ (video) Մայր Աթոռը երբեք որևէ պաշտամունքային շինություն չի վաճառել, այս օրենքը վարկաբեկման միտում ունի. Արա Զոհրաբյան Նման փաստ չկա, որ եկեղեցին որևէ սրբավայր կամ հուշարձան օտարել է կամ կարող է օտարել. Տեր Եսայի Տենց լավ չի, հերթով պաչեք Իլհամի բեղերը Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան Ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան «Երջանիկ վասալ լինելը մի բան է, իսկ դժբախտ ստրուկը՝ բոլորովին այլ» Լարված իրավիճակ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին․․․ (video) Իրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ «Փաշինյանը մեզ պոտենցիալ հիվանդ ա դարձնում, թոշակառուն անգրագետ չի, գիտի՝ իր թոշակը ոնց ծախսի» (video) Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան «Նիկո՛լ, դու հո աննորմա՞լ չե՛ս, վաղը ո՞նց ես ապրելու․ թոշակառուներին ո՞նց ես տանջում». Իսրայելյան (video) Մի խումբ իրանցիներ մտադիր են երթ անցկացնել Երեւանում Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am