Ապտակ Մոսկվայի ղարաբաղյան ջանքերին

Ապրիլ 28-ին Մոսկվայում կայացավ ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններն անցան եռակողմ ձևաչափով, ապա արտգործնախարարներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ», նման հաղորդագրություն տարածեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները։ Մոսկովյան բանակցություններից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը ադրբեջանական գործակալությունների տված հարցազրույցում խոսեց Եվրասիական տնտեսական միությանը` Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին, այս թեման շարունակեց ռուս հանրահայտ մեկնաբան Սոլովյովը` Բաքու կատարած այցի մասին մանրամասներ պատմելով հանրությանն, ընդ որում, չթաքցնելով ակնածանքը Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու իր ստացած տպավորությունները Ադրբեջանի նախագահից: Ստացվում է, որ Մոսկվայի ուշադրությունն այսօր առավելապես Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ է, այլ ոչ թե ԼՂ խնդրի կարգավորմանը: Իսկ սա այնքան էլ ձեռնտու վիճակ չէ Բաքվի համար: Ադրբեջանը շտապում է, ակնկալում է ԼՂ խնդրի` ադրբեջանամետ լուծում, ու որքան հնարավոր է սեղմ ժամկետներում: Դա էր թերևս պատճառը, որ փետրվարին և մարտին, Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպեց Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։ Լավրովն այդ հանդիպումներից հետո հայտարարեց, թե ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել, միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ, և որ հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները։ Բայց հանկարծ, պաշտոնական Բաքուն դժգոհություն հայտնեց, թե այնքան էլ գոհ չէ տարեսկզբի մոսկովյան հանդիպումից: Ինչ տեղի ունեցավ ապրիլի 28-ին Մոսկվայի եռակողմ հանդիպման օրերին: Այդ հանդիպումից ընդամենը ժամեր անց, ադրբեջանական զինուժը գնդակոծության ենթարկեց Հայաստանի Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդի գործողություներին տրվել էր որոշակի պատասխան, հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել էր, կրակոցները դադարել էին: Փաստացի, արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը զուգահեռ նախ շփման գծում հայկական կողմը զոհեր ունեցավ, ապա տեղեկություն ի հայտ եկավ, որ Ադրբեջան ռուսական սպառազինության հերթական խմբաքանակն է հասել, իսկ բուն հանդիպումից հետո էլ գնդակոծվեցին Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերը: Սա ոչ այլ ինչ է, քան հայկական կողմին ճնշելու կոնկրետ քայլերի մի շարք: Բայց հետաքրքրականն այն է, որ Բաքուն, կարծես դժգոհ է ներկա վիճակից: Մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանը շտապեց արձանագրել, որ նախագահների հանդիպման հարց չեն քննարկվում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներից: Նա տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման հարց չի քննարկվել: Անդրադառնալով հանդիպմանը տրված գնահատականին` արտգործնախարարն ընդգծել է, որ դա արտահայտվել է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: «Եռակողմ հանդիպման արդյունքների մասին մենք` նախարարներս, կտեղեկացնենք երկրի ղեկավարներին»,- հավելել է Մամեդյարովը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն էլ դժգոհ է Մոսկվայից: Հավանաբար, պատճառներից մեկը` ԵԱՏՄ-ին անդամակցության ռուսական կողմի արդեն ուղիղ ակնարկներ են: Հաջորդ պատճառը, թերևս, այն է, որ Մոսկվան` ըստ Բաքվի, անհրաժեշտ չափով ճնշումներ չի գործադրում հայկական կողմի նկատմամբ: Խորքային, եթե դիտարկենք, ապա ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն, առանձնապես գոհ չեն Մոսկվայի նախաձեռնողական աշխատանքից, իսկ սա որոշակի ապտակ է Մոսկվայի ակտիվ ջանքերին: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am