Հայ-հնդկական պատասխան Բաքվին

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, այս մասին ասաց այցով Հայաստանում գտնվող՝ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: «Սրանք հարցեր են, որ երկու երկրների ղեկավարները քննարկում են՝ հիմք ընդունելով համատեղ պահանջները»,- հավելել է Հնդկաստանի փոխնախագահը: Նշենք, որ Հնդկաստանի հետ լարված հարաբերություններ ունեցող Պակիստանն ընդգրկուն ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ: Ի դեպ, Պակիստանը մոլեռանդ ատելությամբ է լցված Հայաստանի հետ, դա մի երկիր է, որը անգամ չի ճանաչել Հայաստանի անկախությունը: Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովներին` հենց Պակիստանն է ամենաուժգին քննադատությամբ հանդես գալիս Հայաստանին քննադատելիս: Անցած տարվա հոկտեմբերին Բաքվում էր Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Վերջինիս հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Ցանկանում ենք Պակիստանից ձեռք բերել ամենաժամանակակից, բարձր տեխնոլոգիական սպառազինություն: Այս հարցում լիակատար համաձայնության ենք հասել»: Փետրվարին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ այցելության ժամանակ Իլհամ Ալիևն ու Նավազ Շարիֆը շարունակեցին ռազմատեխնիկական համագործակցության շուրջ բանակցությունները, պաշտոնապես հայտարարվեց, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել պակիստանյան ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի գնման վերաբերյալ: Մանրամասներ չհաղորդվեցին, թեև անցած տարվա սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանում կայացած զորահանդեսից հետո, որի ժամանակ ցուցադրվեցին «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, լրատվամիջոցները գրեցին, որ Պակիստանի աջակցությամբ Ադրբեջանը ձեռնամուխ է լինելու բալիստիկ հրթիռների սեփական արտադրությունը հիմնելուն: Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի՝ ապրիլի 24-ին մեկնարկած հայաստանյան եռօրյա պաշտոնական այցի շրջանակում, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, բարձրաստիճան հյուրն ընդգծել էր․ «Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ թե՛ ճարտարագիտության, թե՛ մեքենաշինության, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների, թե՛ առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, թե՛ գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում»: Անսարիին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի վարչակազմի մամլո ծառայության փոխանցմամբ, «զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար»: Այս ամենով հանդերձ, սակայն, հայ-հնդկական առևտրատնտեսական փոխգործակցության ծավալներն իրականում չնչին են: Ըստ, Ազգային վիճակագրական ծառայության, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է ընդամենը 20,8 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,4 տոկոսը: Համաշխարհային բանկի վերջին տվյալներով՝ 2015 թ․ Հնդկաստանի բնակչությունն ավելի քան 1 միլիարդ 311 միլիոն էր, իսկ տնտեսության ծավալը՝ 2 տրիլիոն 91 միլիարդ դոլար: Այս թիվը գերազանցում է ողջ Եվրասիական տնտեսական միության տնտեսության ընդհանուր ծավալը բնութագրող ցուցանիշը: Այսօր Երևանի պետական համալսարանում, դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը, Հնդկաստանի փոխնախագահին հարց տրվեց՝ ի՞նչ հեռանկար է տեսնում Հայաստանի միջոցով ԵՏՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար: «Երեկ օրվա մեծ մասն անցկացրեցինք Հայաստանի ղեկավարության հետ քննարկելով, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունը: Այդ համագործակցությունը, ինչպես ես ու Հայաստանի ղեկավարությունն է պատկերացնում, մեկ ուղղությամբ համագործակցություն չէ: Օգտագործելու ենք այս կամ այն միության, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների շրջանակում առկա բոլոր միջոցները՝ առաջ մղելու մեր շահերին համապատասխանող համագործակցությունը»,- պատասխանել է Հնդկաստանի փոխնախագահը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը` Հնդկաստանի փոխնախագահը ՀՀ նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի ուղերձը, որով նա Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրում է Հնդկաստան՝ քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը: Այսպես, Հայաստան-Հնդկաստան համագործությունը խորացնելու միտումը կարող է լուրջ զսպող գործող դառնալ` Ադրբեջան-Պակիստան ջերմ հարաբերություններին ի պատասխան: Համենայնդեպս, ոչ միայն տարբեր ոլորտներում հարաբերությունները խորացնելու, այլև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր քննարկելու մեկնարկն, արդեն իսկ ուշագրավ հանգամանք է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am