Պուտինի հազը, Փաշինյանի ծիծաղն ու Լուկաշենկոյի հրավերը

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ռուսական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն և «տանելի սպառողների համար», երեկ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռակա նիստի ժամանակ:

«Ակնհայտ է, որ այսքան կտրուկ փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է գազի գինը համապատասխանեցնել ներկա տնտեսական իրավիճակին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: «Այստեղ ուզում եմ հատուկ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի մենք օպերատիվ կերպով քննարկենք այդ հարցը»,- ասել է Լուկաշենկոն` ընդգծելով` նաև այս հարցից է կախված միության արդյունավետությունն ու աշխատունակությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև Հայաստանն էր նման հարց բարձրացրել: Նախօրեին, սակայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ առայժմ պաշտոնական Երևանը «Գազպրոմից» պատասխան չի ստացել:

Ահա, Կրեմլից, Պուտինի մամլո խոսնակի մակարդակով այսօր հայտարարեցին, որ գազի գների հարցը կարող է քննարկվել:

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գործընկերներին հրավիրել է Մինսկում մայիսի 19-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: «Ես բոլորիդ սպասում եմ Մինսկում: Երաշխավորում եմ լիարժեք անվտանգություն: Համոզված եմ, որ դուք, ինչպես միշտ, կվայելեք ձեր հանգիստը մեր Բելառուսի մայրաքաղաքում», - ասել է նա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը:

Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ լսելով Բելառուսի նախագահի հրավերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ծիծաղել են, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գլխով դրական է պատասխանել, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքին որևէ մկան չի շարժվել: Հիշեցնենք՝ 2020 թվականին Բելառուսը նախագահում է ԵԱՏՄ-ում:

Լուկաշենկոյի խոսքով՝ մայիսի 19-ին կայանալիք գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը մինչ 2025 թվականը, նաև կորոնավիրուսի համավարակից հետո միության մասնակից երկրների տնտեսության վերականգնումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել էր, որ ռուսական լրատվամիջոցները կողմնակալ կերպով են լուսաբանում կորոնավիրուսի դեմ Բելառուսի ձեռնարկած միջոցները։ Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները «նողկալի տեղեկություն» են հայտնում, իբր «բատկան իր ժողովրդին տրակտորով, օղիով ու շոգեբաղնիքով է բուժում»: «Գիտեք՝ մի անգամ ոտքի վրա կատակեցի։ Բայց ամեն կատակի մի մասն է կատակ»,-ասել է Լուկաշենկոն ժողովի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Բելառուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատուկ հրավիրել է, որ գնահատի իրավիճակը հանրապետությունում։ «Իսկ դուք կարո՞ղ եք մասնագետներ կանչել ձեր երկիր․ ռուսներդ, ամերիկացիներդ։ ԱՀԿ ներկայացուցիչներն ասել են, որ բելառուսներից բողոք չունեն», - ընդգծել է Լուկաշենկոն։
Իսկ ահա Պեսկովը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին, որը երեկ հազացել էր գագաթնաժողովի ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հազը չէր վրիպել քննարկման հետևողների ուշադրությունից: Լրագրողները, Պուտինի խոսնակից՝ Դմիտրի Պեսկովից, հետաքրքրվել են նախագահի առողջական վիճակով: Պեսկովն վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, նախագահն առողջ է:

Այսպես, ԵԱՏՄ-ականները մի հավաք էլ անցկացրեցին: Դատելով Փաշինյանի ելույթից, Հայաստանն ունի լուրջ մտահոգություններ ունի, և համավարակի պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների սառեցմանը, և դրանով իսկ տնտեսության քայքայմանը: Դա է պատճառը, որ Փաշինյանի ելույթի հիմանական մեխը համագործակցությունը շարունակելն է եղել: Նա ընդգծել է, որ սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար համավարակի շուրջ իրավիճակը կարող է ունենալ ամենածանր հետևանքները, հետևաբար Հայաստանը կողմնակից է մարտավարության, որը կառուցված է գործընկերության և համագործակցության վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7674 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am