Մամուլ բաժնի բոլոր հրապարակումները

1000 դրամները զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին. հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում

Nov 18, 2017 No Comments

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են ծավալվում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հնչում են նաև մտահոգություններ, որ մի քանի միլիոնի չարաշահումներ են տեղի ունենում, ըստ էության՝ 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին։ Չնայած եռամսյակային հաշվետվություններում գումարների […]

Ամբողջը

Դավիթ Հարությունյանը մշակում է,նախագահը հաստատում

Nov 18, 2017 No Comments

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական եւ այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։ Փոփոխությունները գրեթե միանձնյա մշակում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից, որի առանցքում լինելու է վարչական լծակների եւ ռեսուրսների գործադրման խնդիրը․ ավելի խիստ պատիժներ են սահմանվելու, […]

Ամբողջը

Ուսանողների հացադուլի դադարեցումը անսպասելի է եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. այն Արամ Սիմոնյանի հրաժարականի հիմքը կդառնար

Nov 18, 2017 No Comments

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Մեր աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար: Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը: Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու […]

Ամբողջը

Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել

Nov 18, 2017 No Comments

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին: Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, եւ «էնպես չէ, որ հիմա էլ Վարդան Հարությունյանի հետ է ջան-ջիգյար՝ կապված […]

Ամբողջը

Պարույր Հայրիկյանը հացադուլ կսկսի ԿԸՀ-ի դիմաց

Nov 18, 2017 No Comments

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է: «Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտվելու համար, քանի […]

Ամբողջը

Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել

Nov 18, 2017 No Comments

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգեւատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգեւատրել է նաեւ իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգեւատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, […]

Ամբողջը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայց է ներկայացվել

Nov 18, 2017 No Comments

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական հայց է ներկայացվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ: Մարզպետին դատի տվողը «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանն է, որ պահանջում է անվավեր ճանաչել Վ.Հակոբյանի` 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումն իրեն աշխատանքից ազատելու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ բժշկական կենտրոնի տնօրենը դեռեւս 2017 թվականի հունվարին դիմել […]

Ամբողջը

Մարզերում սվիններով են ընդունել Դավիթ Լոքյանի հանձնարարականը

Nov 18, 2017 No Comments

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առաջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստատությունները: Ըստ Լոքյանի ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների թվի մոտ 50 տոկոս կրճատում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, որ մարզերում սվիններով են ընդունել Լոքյանի […]

Ամբողջը

«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ

Nov 18, 2017 No Comments

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բանն այն է, որ այդ ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին որոշ խցակիցներ պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ, ու չնայած ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է եղել կատարվողի մասին, […]

Ամբողջը

ՊԵԿ-ը կենտրոնացել է միայն «Առինջ մոլի՞» վրա

Nov 17, 2017 No Comments

Ամենամեծ տոնավաճառը հենց «Առինջ մոլն» է. այնտեղ գրանցված է 748 հարկ վճարող, «Փեթակում»՝ 345, «Սուրմալուում»՝ 361։ Պարզ ասած՝ «Սուրմալուի» 361 հարկատուները վճարում են մոտ 1,6 անգամ ավելի շատ հարկ, քան «Առինջ մոլի» 748 հարկատուները։

Ամբողջը

Վահրամ Բաղդասարյանի փեսային դատի են տվել

Nov 17, 2017 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու […]

Ամբողջը

Սկանդալ՝ ՊՆ-ի և Գլխավոր դատախազության միջև. Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտնե՞ր են կատարել

Nov 17, 2017 No Comments

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ […]

Ամբողջը

Առուծախ. «Ռոստելեկոմը» կգնի «Բիլա՞յնը», թե՞ «Յուքոմը»

Nov 17, 2017 No Comments

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «Ռոստելեկոմը» գնելու համար: Մամուլի հրապարակումների համաձայն, «Ռոստելեկոմը» պատկանում է կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին: Չնայած բանակցությունները վարում է «Բիլայն» ընկերությունը, սակայն «Ռոստելեկոմի» վերջնական գնորդը կարող է լինել հեռահաղորդակցության շուկայում գործող մեկ այլ ընկերություն՝ «Յուքոմ»-ը: Վահան Մարտիրոսյանին արվել է առաջարկություն, որից նա դժվար […]

Ամբողջը

Ինչու են հայաստանցիները մեկնում Վրաստան՝ ծննդաբերելու

Nov 17, 2017 No Comments

Հրապարակ թերթը հարցազրույց  է արել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ – ՀՀ քաղաքացիները հաճախ մեկնում են արտերկիր՝ ծննդաբերելու, որպեսզի նորածինները ստանան տվյալ երկրների քաղաքացիություն։ Որեւէ վիճակագրություն այս առումով տարվու՞մ է, ինչ տեղեկություններ ունեք այս մասին Դուք։ -Նախ ծննդի առումով գրանցման իրավասու մարմինը ոստիկանությունը չի, իսկ եթե նույնիսկ Հայաստանի քաղաքացին գնում է […]

Ամբողջը

Ծառուկյանի «Մուլտի գրանդը» «դարձել է» կառավարության ընդունելությունների տուն

Nov 17, 2017 No Comments

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կայացավ «Մուլտի գրանդ» հյուրանոցում, թեև նման միջոցառումների համար գոյություն ունի կառավարության ընդունելությունների տունը, որը վերջերս չի օգտագործվում։ Մեր թղթակիցը հարցում էր արել կառավարությանը, թե ԵՏՄ նիստի համար «Մուլտի գրանդ» հյուրանոցն ի՞նչ սկզբունքով էր ընտրվել, որքա՞ն գումար է հատկացվել միջոցառման կազմակերպման համար, […]

Ամբողջը