Գլխավոր Թողարկում բաժնի բոլոր հրապարակումները

ժամը 15:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 192 անձ

Apr 22, 2018 No Comments

ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 192 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամբողջը

«Ելք» դաշինքը կոչ է անում անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդներին

Apr 22, 2018 No Comments

«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել այսօր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ: ««Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները և կարող ենք արդյունավետ կերպով համակարգել […]

Ամբողջը

«Քաղաքացիական պայմանագիրը» Սերժ Սարգսյանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղան

Apr 22, 2018 No Comments

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է։ Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների […]

Ամբողջը

Աննա Հակոբյանը չգիտի՝ որտեղ է Նիկոլ Փաշինյանը և ով է նրա ֆեյսբուքյան էջից հաղորդագրություններ տարածում

Apr 22, 2018 No Comments

«Որքան գիտեմ՝ ժամը 12-ի կողմերն են, և արդեն քանի ժամ է՝ զանգ չեմ ստացել իրենից, գտնվելու վայրի մասին որևէ լուր չունեմ։ Միակ ինֆորմացիան ձերբակալման մասին հայտարարությունն է»,- Հանրապետության հրապարակում «Ազատություն ռադիոկայանի» թղթակցի հետ զրույցում ասաց  Նիկոլ Փաշինյանի կինը՝Աննա Հակոբյանը:  «Ինձ մի քանի փաստաբան է զանգել այս ընթացքում, որպեսզի պարզեն՝ որտեղ է  գտնվում Փաշինյանը։ Չի եղել […]

Ամբողջը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց լարված է

Apr 22, 2018 No Comments

Գարեգին Նժդեհի փողոցում արդեն մի քանի ժամ լարված իրավիճակ է :Փողոցը փակ է:Այնտեղ  գտնվող ցուցարարներին միացավ ևս մեկ խումբ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց այս պահին մի քանի հազար ցուցարար կա։ Բոլորը միաձայն Նիկոլ Փաշինյանին են պահանջում։ Նկատենք, որ մինչև այժմ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն […]

Ամբողջը

Երևան են բերվում ոստիկաններով լի ավտոբուսներ/տեսանյութ/

Apr 22, 2018 No Comments

Այսօր առավոտյան   ավտոբուսներով ոստիկաններ  են բերվել  Երևան:

Ամբողջը

Գիշերը ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին (տեսանյութ)

Apr 22, 2018 No Comments

Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, վեց֊յոթ ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա։ Աշխատակիցը կրելիս է եղել «Ազատության» […]

Ամբողջը

Ձեր սպառնալիքներն անընդունելի են. Միքայել Պողոսյանը` Սերժ Սարգսյանին

Apr 22, 2018 No Comments

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով դիմել է Սերժ Սարգսյանին: « Պարոն վարչապետ՜ Ձեր մարտի մեկյան սպառնալիքները անընդունելի են։ Գտեք որոշում արժանավայել ձեզ եվ ժողովրդի պահանջներին»։

Ամբողջը

Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ.Նիկոլ Փաշինյան

Apr 22, 2018 No Comments

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով 5 կետից բաղկացած հայտարարություն տարածվեց. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ, Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց,  Ապակենտրոնացեք, Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու […]

Ամբողջը

Գրող Արամ Պաչյանին բերման են ենթարկել

Apr 22, 2018 No Comments

Բերման են ենթարկել գրող Արամ Պաչյանին։ Նրա գտնվելու տեղի մասին տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն, որտեղից հաղորդեցին, որ Պաչյանին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք։ Խմբագրությունից տեղեկացրին, որ Պաչյանի մոտ օրաթերթում աշխատելու մասին հավաստող վկայական այդ պահին չի եղել, եւ վերջինիս բերման են ենթարկել որպես ցուցարարի․ պատճառը պարզաբանված չէ։ hetq.am

Ամբողջը

«Փաշինյանն ամեն ինչ ասել է, թե ինչ է պետք անել նրա ձերբակալման պարագայում». Ալեն Սիմոնյան. aravot.am

Apr 22, 2018 No Comments

Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ մինչ այդ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին  Արարատ Միրզոյանին ուժայինները բերման էին ենթարկել՝ չնայած պատգամավորական անձեռնմխելիություն ունեին: Դեռ պարզ չէ, թե նրանց ինչ կարգավիճակում են բռնել: Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց «լիքը մարդու ապօրինաբար բռնի ուժով բռնել են»: Այս պահին հավաքի […]

Ամբողջը

Իրավիճակի հետագա սրումը նպաստում է ռազմական արկածախնդրության սանձազերծմանը

Apr 22, 2018 No Comments

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան խորը մտահոգություն է հայտնում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից և ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը […]

Ամբողջը

Նիկա Բաբայանը հրաժարվել է կոչումից

Apr 22, 2018 No Comments

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն եւ պրոդյուսեր Նիկա Բաբայանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրաժարվում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից:  

Ամբողջը

Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկը կվերցնի իր ձեռքը

Apr 22, 2018 No Comments

«Հարգելի լրագրողներ, նախապես, դեռ 20 օր առաջ ինքս էլ դիմել էի իրազեկմամբ Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն, որպեսզի ապահովեին մեր ազատ երթերի եւ ցույցերի իրավունքի իրացումը, եւ այդ հիմքով այսօր՝ ժամը 17։00-ից Ազատության հրապարակում ես իրավունք ունեմ անցկացնելու հանրահավաք, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում երթեր եւ խնդրում եմ, որ լրագրողներն ինձ ուղեկցեն եւ խնդրել եմ, որպեսզի ինձ […]

Ամբողջը

Հոգևորականները քայլում են ցուցարարների հետ առաջին գծով

Apr 22, 2018 No Comments

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթ իրականացնողներիի հետ քայլում են Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։

Ամբողջը