Գլխավոր Թողարկում բաժնի բոլոր հրապարակումները

Հակահայկական զեկույցը չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը

Jan 26, 2016 Comments Off on Հակահայկական զեկույցը չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը

Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի քննարկումը ԵԽԽՎ-ում չի  ներկայացնում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը ,քանի որ նա  այլեւս ԵԽԽՎ պատվիրակ չէ։ Զեկույցը  շատ համառոտ ներկայացրեց Մոգենս Յենսենը,որը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը քննադատել է այն։ Քննարկվում է նաեւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով բանաձևի նախագիծը, որը վեարբերում է Սարսանգի ջրամբարին։

Ամբողջը

ԵԽԽՎ-ն ծախու և անտեղյակ կառույց է.Լարիսա Ալավերդյան

Jan 26, 2016 Comments Off on ԵԽԽՎ-ն ծախու և անտեղյակ կառույց է.Լարիսա Ալավերդյան

«Հայկական կողմի բավականին պասիվ աշխատանքը հանգեցրեց նրան, որ այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում երկու հակահայ զեկույց է ընդգրկվել: Հենց այդ քաղաքականության շնորհիվ է, որ այսօր Ադրբեջանը շարունակում է գրեթե նույն գործողությունները, որը թույլ էր տալիս դեռևս 90-ականներին: Ու թեև իր համար բացարձակապես միևնույն է այս զեկույցները կընդունվե՞ն, թե՝ ոչ, քանի որ դրանք ընդունվելուց պարտադիր չեն դառնում»,-Հայելի ակումբում […]

Ամբողջը

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

Jan 26, 2016 Comments Off on Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)  2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորումում ամփոփեց 2014  թվականի կատարած ռազմահայրենասիրական գործունեությունը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին […]

Ամբողջը

Ժամանակն է հրաժարվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից

Jan 26, 2016 Comments Off on Ժամանակն է հրաժարվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ժամանակն է հրաժարվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից։ «Ռուսաստանին զսպելու փորձերը շարունակվում են, թեպետ այդ քաղաքական գիծը պետք է անցնի պատմության գիրկը։ Շարունակվում են միակողմանի կերպով օգուտ քաղելու եւ անգամ մեր արտաքին քաղաքականության համար մեզ պատժելու փորձերը»,- ասել է Լավրովը։

Ամբողջը

Լոռու մարզում Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել են Դեբեդ գետում

Jan 26, 2016 Comments Off on Լոռու մարզում Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել են Դեբեդ գետում

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում.տեղեկացնում է Shamshyan.comկայքը։ Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Նվեր Թորոսյանը իր վարած Mercedes ML մակնիշի 14 SU 606 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, Քոբայր գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […]

Ամբողջը

ԴԱՀԿ-ն ֆաշիստական կառույց չէ. Միհրան Պողոսյան

Jan 26, 2016 Comments Off on ԴԱՀԿ-ն ֆաշիստական կառույց չէ. Միհրան Պողոսյան

Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի Եվրոպական լիագումար նիստը կանցկացվի մայիսին Երևանում, ընդ որում՝ սա առաջին դեպքն է, երբ ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ տարածքում  նմանատիպ միջոցառում է անցկացվելու: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը՝ ավելացնելով, որ միջոցառումը կկայանա Միջազգային միության նախագահի առաջարկով: Նրա տեղեկացմամբ՝ ակնկալվում է ավելի քան հիսուն […]

Ամբողջը

Միհրան Պողոսյանն` իր անձնական միջոցների ավելացման մասին

Jan 26, 2016 Comments Off on Միհրան Պողոսյանն` իր անձնական միջոցների ավելացման մասին

«Մենք այսօր հավաքվել ենք քննարկելու 2015 թվականի կատարած աշխատանքնեը, և 2016 ակնկալիքները, բարձրաձայնեք այն բոլոր հարցերը, որոնք կապված են Հարկադիր կատարման հետ, և ինձ հետ»,-այսօր տեղի ունեցած ասուլիսին այսպես արձագանքեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հարցին, թե հայտնի է՝ փաստաթղթերով կապ չունեք «Քեթրին» ընկերության հետ, բայց տեղյա՞կ եք՝ ով է կանգնած այդ ընկերության թիկունքով: […]

Ամբողջը

Ինչ կարող է անել հայկական կողմը. Ալեքսանդր Մանասյան

Jan 26, 2016 Comments Off on Ինչ կարող է անել հայկական կողմը. Ալեքսանդր Մանասյան

Հունվարի 26-ին, ժամը 12։00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ ԵԽԽՎ-ում քննարկվող բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը: Ինչ կարող է անել հայկական կողմը:

Ամբողջը

Երբ հարևանդ գերտերության կարգավիճակ է ստանում

Jan 26, 2016 Comments Off on Երբ հարևանդ գերտերության կարգավիճակ է ստանում

Իրանի նկատմամբ պատժամիջոցներից չեղարկումից հետո այդ երկրի վերադարձը գերտերությունների շարքը ամենակարևոր իրադարձությունն է աշխարհաքաղաքական առումով: Իրանն այժմ ձգտում է հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ, պայմանավորվածությունների գալ գերտերությունների հետ: Իսկ զուգահեռաբար` նավթի գները շարունակում են աննախադեպ անկումը: Իրանն, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ մտադիր է օրական 500 հազար բարել նավթ արդյունահանել: Այս օրերին ամենագլխավոր իրադարձությունը կարելի […]

Ամբողջը

Վերստեղծում է Օսմանյան կայսրությունը

Jan 26, 2016 Comments Off on Վերստեղծում է Օսմանյան կայսրությունը

Հունվարի 21-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկօրյա այցով ժամանել էր Թուրքիա: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Բայդենը քննարկել են նաև Թուրքիայի և Իրաքի միջև վերջերս առաջացած լարվածության լիցքաթափման կարևորությունը «վերջինիս ինքնիշխանության հանդեպ հարգանքի ոգով»՝ հայտնում է Սպիտակ տունը։ Բայդենը նշել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) և (Սիրիայի քրդերի) «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) տարբեր […]

Ամբողջը

Բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամը

Jan 26, 2016 Comments Off on Բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամը

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց 2015 թվականի կատարած աշխատանքը:  Նա հայտնեց, որ 2015 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է  24 մլրդ դրամը, որից պետական բյուջեի օգտին՝ 7.190.192.380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13.676.112.023 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.601.220.616 դրամ: Նա նշեց, որը հարուցվել է 893.222 կատարողական […]

Ամբողջը

ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ

Jan 26, 2016 Comments Off on ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել են օտարերկրացիներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների դեմ համացանցում նախաձեռնած ստորագրահավաքի նպատակը հասարակական մեծ շարժում սկսելն ու հայ հասարակությանն այդ զեկույցների մասին տեղյակ պահելն է: Այս մասին հայտնել են Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը:«Ստորագրահավաքին միացել են ոչ միայն հայեր, այլ նաև օտարեկրացիներ, ովքեր ընդվզում են Ադրբեջանի աշխատաոճի և եվրոպական մի […]

Ամբողջը

Ուղիղ. Միհրան Պողոսյանի ասուլիսը

Jan 26, 2016 Comments Off on Ուղիղ. Միհրան Պողոսյանի ասուլիսը

Հունվարի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում տեղի կունենա ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի մամուլի ամփոփիչ ասուլիսը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 2015թ. գործունեության վերաբերյալ:

Ամբողջը

Քննարկում`Հայելի ակումբում

Jan 26, 2016 Comments Off on Քննարկում`Հայելի ակումբում

Հունվարի 26-ին, ժամը 11։00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Թեմա՝ ԵԽԽՎ-ում քննարկվող բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը: Ինչ կարող է անել հայկական կողմը:

Ամբողջը

Դիվերսիա`ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Jan 26, 2016 Comments Off on Դիվերսիա`ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց: Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը […]

Ամբողջը