Հեղինակի բլոոր հրապարակումները

Զգուշանում են. «ՀԺ»

Jul 02, 2016 Comments Off on Զգուշանում են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ  ՀՀ ՊՆ-ն հունիսի 16-18-իը Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուր տոմսի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ: Մինչդեռ ընդամենը երեք օր հետո՝ հունիսի 19-ին, Երևան-Մոսկվա-Երևան 1 տոմսի համար վճարել է […]

Ամբողջը

Ստամբուլում զոհված հայրը փորձում էր որդուն հանել ԴԱԻՇ-ի շարքերից

Jul 02, 2016 Comments Off on Ստամբուլում զոհված հայրը փորձում էր որդուն հանել ԴԱԻՇ-ի շարքերից

Թունիսից ռազմական բժիշկը, որը Ստամբուլ էր ժամանել ԴԱԻՇ-ի շարքերն անցած իր միակ որդուն տուն վերադարձնելու համար, զոհվել է Աթաթուրքի անվան օդանավակայանում հարձակման ժամանակ՝ գրում է bbc.com-ը: Զոհվածի բարեկամների խոսքով՝ նրան հրաշքով հաջողվել է օգնել որդուն փախչել ջիհադիստներից: Արդյունքում 25-ամյա Անվար Բայուդը հատել է Սիրիայի հետ սահմանը և հայտնվել թուրք զինվորականների ձեռքում, որոնց հետ հանդիպելու համար […]

Ամբողջը

Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հիմնական կասկածյալը Չաթաևն է

Jul 02, 2016 Comments Off on Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հիմնական կասկածյալը Չաթաևն է

Թուրքիայի ամենամեծ՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում երեքշաբթի օրը երեք ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման արդյունքում 44 մարդ էր զոհվել, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ հարձակման պատասխանատվությունը կրում է «Իսլամական պետություն» խմբավորումը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը: Ինչպես հինգշաբթի օրը արևմտյան լրատվական գործակալություններն են հաղորդել, վկայակոչելով բարձրաստիճան թուրք մի պաշտոնյայի, երեք մահապարտները Ռուսաստանի, Ուզբեկստանի և […]

Ամբողջը

Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել ԼՂ բանակցությունների աղավաղումը

Jul 02, 2016 Comments Off on Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել ԼՂ բանակցությունների աղավաղումը

Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին` ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու և Փարիզում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին: – Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից […]

Ամբողջը

Էդմոն Մարուքյանը ջանքեր չի խնայում իր եղբորը քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար

Jul 02, 2016 Comments Off on Էդմոն Մարուքյանը ջանքեր չի խնայում իր եղբորը քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար

«Չորրորդ իշխանության»-ը գրում է. Հունիսի 21-ին Լոռու ՀՀԿ մարզային խորհրդի նիստից հետո Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը նաև կուսակցության մարզային խորհրդի ղեկավար է, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Վանաձորի նոտարական գրասենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Վանաձորի նոտարին քաղաքապետ դառնալու հարցում սատարում են […]

Ամբողջը

ՄԱԿ-ը ողջունում է

Jul 02, 2016 Comments Off on ՄԱԿ-ը ողջունում է

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքը՝ ընդգծելով Սիրիայի հակամարտության կարգավորման մեջ երկու երկրների կարևոր դերը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ում ողջունելու են երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, ինչը հատկապես առնչվում է Թուրքիային ու Ռուսաստանին: «Ռուսաստանն ու […]

Ամբողջը

Նորապատում ԶԻԼ-ը և ՎԱԶ-2106-ն այրվել են

Jul 02, 2016 Comments Off on Նորապատում ԶԻԼ-ը և ՎԱԶ-2106-ն այրվել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 1-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզվել է, որ ԶԻԼ մակնիշի 34 FQ 007 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ հրդեհվել է, այնուհետև վարորդը՝ Խ. Խ.-ն, փորձել է կայանել […]

Ամբողջը

Գեներալները հերթով բուժվում են. Սեյրան Սարոյանը «մեկ-մեկ չարաշահում է»

Jul 02, 2016 Comments Off on Գեներալները հերթով բուժվում են. Սեյրան Սարոյանը «մեկ-մեկ չարաշահում է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը մասնակցեցին ԱԺ արտահերթերին. առաջին արտահերթին Սեյրանը մասնակցեց, երկրորդին` Մանվելը: Բանն այն է, որ ապրիլյան քառօրյայից հետո գեներալները հերթով գնացել են արտերկիր` առողջությունն ստուգելու․ սկզբում գեներալ Մանվելն է մեկնել Ֆրանսիա, հետ եկել, ապա Սեյրանն է մեկնել՝ սկզբում Իսրայել, հիմա էլ Ֆրանսիայում ստուգվում-բուժվում են: Սեյրան Սարոյանը նաեւ […]

Ամբողջը

ՀԳՄ են անդամագրվում, որ գնան Ծաղկաձոր հանգստանալու

Jul 02, 2016 Comments Off on ՀԳՄ են անդամագրվում, որ գնան Ծաղկաձոր հանգստանալու

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Հայաստանի գրողների միությունը վերջերս շուրջ 120 դիմում է ստացել՝ ՀԳՄ-ին անդամագրվելու, որից 47-ը բավարարվել է։ ՀԳՄ հանձնաժողովը, ծանոթանալով դիմումատուների տպագրված գրքերին, դրական կարծիք է հայտնել եւ երաշխավորել նրանց անդամագրումը։ Սակայն երեկ տեղեկացանք, որ 47 նորագիրները նույն իրավունքները չեն ունենալու, ինչ հնաբնակները՝ նրանք 3 տարի չեն կարողանալու օգտվել […]

Ամբողջը

Դատավոր Արթուր Սմբատյանն առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

Jul 02, 2016 Comments Off on Դատավոր Արթուր Սմբատյանն առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանն առողջական խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով` վերջերս նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, տեղափոխել են հիվանդանոց, ստենտավորում կատարել: Դատավորն արդեն ապաքինվել է եւ աշխատանքի է գնում: Նկատենք, որ այս ամառը վատ է անդրադարձել մեր դատավորների վրա: Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի […]

Ամբողջը

«168 ժամ». Հայաստանի չհրապարակված դատավճիռը

Jul 02, 2016 Comments Off on «168 ժամ». Հայաստանի չհրապարակված դատավճիռը

«Գելափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակել է մայիսին անցկացված մի հարցման արդյունքներ, որի համաձայն՝ հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն վատացել է, 36,4 տոկոսը կարծում է, որ մասամբ է վատացել, 24 տոկոսը կարծում է, որ մնացել է նույնը, 7,4 տոկոսը կարծում է, որ կյանքը լավացել է, և միայն 0,7 տոկոսն […]

Ամբողջը

«ՀԺ». Լարսում փողով «գործ են անում»

Jul 02, 2016 Comments Off on «ՀԺ». Լարսում փողով «գործ են անում»

«Մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն անվճար ՀՀ է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետևանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:   Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից երեկ ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից ու Լարսում փողով «գործ են անում»:   Արայիկ Մարգարյանը մեզ պատմեց, որ […]

Ամբողջը

«ՀԺ». Հայաստանի պարտքը մեկ ամսում ավելացել է 55 մլն դոլարով

Jul 02, 2016 Comments Off on «ՀԺ». Հայաստանի պարտքը մեկ ամսում ավելացել է 55 մլն դոլարով

«Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով:   Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում:   Պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում  մոտ 36 մլն […]

Ամբողջը

«ՉԻ». «Խլոցի» հայկական ձևով

Jul 02, 2016 Comments Off on «ՉԻ». «Խլոցի» հայկական ձևով

«ՉԻ» տեղեկություններով՝ իշխանության առանձին դեմքերի շրջանակներում գզվռտոց է սկսվել իրենց սեփականությունը թղթերով «ամրագրելու» հարցում: Հանրապետության հրապարակում, իսկ ավելի որոշակի՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց գտնվող այգում դժվար է չնկատելու տալ սրճարանները: Դրանց առատությունն ու դիրքն անգամ փակել են անցորդների ճանապարհը: Մեր տեղեկություններով՝ երևանցիներին հայտնի «դատախազության այգու» սրճարաններից մեկը պատկանում է Արմեն Գաբուզյանին, որը ոչ վաղ անցյալում […]

Ամբողջը

Ամենաճիշտը քյաշ փողի վրա պայմանավորվելն է

Jul 02, 2016 Comments Off on Ամենաճիշտը քյաշ փողի վրա պայմանավորվելն է

Ընտրական նոր օրենսգիրքը, եթե այն ընդունվի, ենթադրում է 12-13 միլիոն եվրո լրացուցիչ ծախս: Ընտրության այն մեխանիզմը, որը նախատեսված է նոր օրենսգրքով, ենթադրում է տեխնիկական վերազինում,

Ամբողջը