«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի

Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում, որտեղ հացադուլ է հայտարարել:

Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլն սկսել է Հայաստան ժամանելուն պես. «Այսօր 6-րդ օրն է, եւ 3 օր է, որ ջուր էլ չեմ խմում: Չեն ասում, թե ինչ պատճառաբանությամբ ինձ չեն թողնում մուտք գործել Հայաստան: Ոչ մի հիմք, փաստ չեն ներկայացնում: Ես համոզված եմ, որ դա քաղաքական որոշում է: Ինձ դրել են այն ցանկի մեջ, որի մեջ է Մուրադ Փափազյանը, Մարգարիտա Սիմոնյանը: Ես լրագրող եմ, ես գնացել եմ Ոսկեպար եւ մոտ մեկ ամիս ապրել եմ այնտեղ: Դա իրենց դուրը չի եկել: Մի քանի ռեպորտաժ եմ պատրաստել: Երեւի իրենց դուրը չի եկել, որ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, Մախսուդյանի հետ: Ես իմ աշխատանքն եմ անում, ես կուսակցական չեմ, ոչ մեկի դեմ չեմ, ես ֆրանսիացի լրագրող եմ:

Ես մի քանի օր առաջ Հայաստանում էի, քանի որ մայրս ծանր հիվանդ է, սրտի խնդիր ունի եւ ես չէի ուզում այդքան շուտ գայի Հայաստան, բայց իմ փաստաբանը ասաց՝ շուտ պետք է գաս, դատական նիստ կա, քեզ կանչում են, պետք է ապրիլի 25-ին այստեղ լինես: Բանն այն է, որ ինձ վրա երկու տարի առաջ հարձակում է եղել Հայաստանում: Այդ գործով դատարանի խնդրանքով եկել եմ Հայաստան: Ես եկել եմ ֆրանսիացի գործարարի հետ, որ ուզում է այստեղ ներդրում անել, նաեւ ֆրանսիացի պատգամավորի հետ: Իրենք մտել են, իսկ իմ մուտքն արգելել են:

Հիմա ես իմ պայքարը շարունակում եմ, ինձ իրավունք չունեն զոռով հետ ուղարկել, ես չեզոք գոտում եմ»,-ասաց նա:

Լեո Նիկոլյանը պատմեց, որ կառավարության ներկայացուցիչներն ամեն օր գալիս են տոմս են տալիս, փող են առաջարկում, որ հետ վեևրադառնա. «Ասում են՝ «Ախր Լեո ջան, մտածիր քո մոր առողջության մասին, ինքը ծանր հիվանդ է, մահանալու վրա է: Լեո ջան, դու էլ թոքի քաղցկեղ ունես, մտածիր քո մասին: Գիտենք՝ ինչ հայասեր ես, բայց խնդրում ենք՝ գնա»: Ես գնացողը չեմ, ես Մուրադ Փափազյանը չեմ, որ երկու տարի պայքարեմ: Ես կուսակցական չեմ, ես լրագրող եմ ու չեմ գնալու: Եթե պետք է մեռնեմ, էստեղ եմ մեռնելու: Վաղուց եմ որոշել, որ թաղումս պետք է լինի Հայաստանում»,- ընդգծեց նա:

Լրագրողը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ–ի գրասենյակից այցելել են, նաեւ 3 ժամը մեկ բժիշկներ են այցելում, լուրջ առողջական խնդիրներ ունի, բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա, պետք է դադարեցնել հացադուլը:

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է և լեզուն, որ ասում է՝ «Արցախը Ադրբեջան է». Դադիվանքի վանահայր Պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը․ Արթուր Խաչատրյան Կառավարությունը շարունակում է սյուներ տեղադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Առջևում ոստիկանական զորքեր կան. Բագրատ Սրբազանը հորդորեց սադրանքի չտրվել (video) «Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video) Նաիրի Հունանյանը խցում սպասում է Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց (video) Արարատ Միրզոյանը հակասում է ինքն իրեն (video) Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայցով նիստում «մերկացնում է» դատավորի քաղաքական անցյալը (video) Հաղթանակը մոտ է․ Ձախողված Փաշինյանի հոգեխանգարմունքը․ Հայկ Նահապետյան (video) Միկա Բադալյանի դեմ են դուրս եկել Նիկոլի «լամուկները»․ Վաստակաշատ մանկավարժ (video) Միջպետական սահմանը պետք է ավարտվի այնտեղ, որտեղ ավարտվում է տվյալ ժողովրդի աշխարհաքաղաքական օյկումենան. Վահե Դավթյան Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am