Դա խարան է իշխանությունների համար. Լեւոն Զուրաբյան

Mar 17, 2017 Comments Off on Դա խարան է իշխանությունների համար. Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ցավակցեց «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած՝ «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար և հայտարարեց, որ նրա արարքը պայմանավորված էր մարդասիրական մոտեցումներով:

«Նրա նկատմամբ հետապնդումն արդարացված չէր: Դա խարան է իշխանությունների համար»,- ասաց նա:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն էլ հայտարարել է, որ իշխանությունները վախենում են Արթուր Սարգսյանի պես մարդկանցից. «Նրա մահվան դեպքը ցույց է տալիս, որ կալանքը բացառիկ դեպքերում միայն պետք է կիրառվի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: