«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են
Երևանի կենտրոն մտնող մի շարք փողոցներ առավոտյան 08:00-ից սկսած փակ են, ակցիաները այսօր էլ շարունակվում են։ Բեռնատարներով, «Կանգնիր կամ հանձնիր» գրությամբ պաստառներով ինքնաբուխ ակցիայի մասնակիցները պարալիզացրել են Մոնումենտից կենտրոն տանող ճանապարհները, Դավթաշենի փողոցները։