Թիլերսոնը Ղրիմը ռուսական չի ճանաչի

Jan 12, 2017 Comments Off on Թիլերսոնը Ղրիմը ռուսական չի ճանաչի

NPR կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը, որը հաստատման ընթացակարգ է անցնում Սենատի կողմից,  հայտարարել էր, որ Սենատորներից մեկը պոտենցիալ պետքարտուղարին հարցրել է, թե արդյո՞ք նա ճանաչում է Ռուսաստանի իրավունքը Ղրիմի հանդեպ։Վերջինս  խոստացել է Ղրիմը ռուսական չճանաչել. «Ո՛չ, նրանք զավթել են մի տարածք, որը նրանց չի պատկանել:2014 թվականին ուժեղ պատասխան կտաի Մոսկվային  »։
«Ռուսաստանի ղեկավարությունը կհասկանար այդ ուժեղ պատասխանը։ Ղրիմը դուք վերցրել եք, սակայն դրանով գործը չի ավարտվում»։ Թիլերսոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը համաշխարհային արենայում իրեն նշանակալից դեր վերադարձնելն է, ինչի համար էլ Մոսկվայի քայլերը բավական կանխատեսելի են և նրա հետ կարելի է բանակցել։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: