Կարեն Կարապետյանի՝վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության շուրջ քննարկումների մասին

Jan 11, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանի՝վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության շուրջ քննարկումների մասին

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը,լրագրողների հետ զրույցում ,անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` ասաց . «Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Երբ կլինեն ցուցակներ, կներկայացվեն փաստաթղթեր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնի գրանցումներ, դրանից հետո միայն ճիշտ կլինի խոսել այս կամ այն թեկնածուին գրանցել կամ չգրանցելու մասին»:

« Առաջադրման փաստաթղթերի հանձնումից հետո տրվում է ժամանակահատված մինչև կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Այդ ժամանակահատվածն էլ հենց ներկայացված ցուցակները ուսումնասիրելու համար է:Այդ հարցում օրենքի պահանջը հստակ է` պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: Թե որն է մշտական բնակությունը, Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: