Ռուբիկ Թադեւոսյան. «Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք»

Jan 11, 2017 Չի մեկնաբանվել

Զրուցեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանի հետ։

– Պարոն Թադեւոսյան, ե՞րբ պատրաստ կլինեն ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները։

– Աշխատանքները սկսել ենք, սահմանված ժամկետում որոշում կընդունենք։ Մարզային կառույցներից ներկայացված առաջարկությունները դեռ պետք է լսենք։

– Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրելու ձեր ռեյտինգային թեկնածուներին։

– Մոտեցումը հետեւյալն է, մենք մեր կուսակցական ընկերներից, ինչպես նաեւ ոչ կուսակցական ընկերներից ընտրելու ենք թեկնածուներ, ընդգրկելու ենք թե ռեյտինգային, թե ընդհանուր ցուցակում։

– Ինչպե՞ս եք որոշելու, թե ձեր կուսակցական կամ ոչ կուսակցական ընկերներն ինչ հեղինակություն կամ հնարավորություն ունեն տվյալ տարածքում։

– Ինչ է, մենք ինֆորմացիա չունե՞նք մեր ընկերների մասին։ Մենք լսելու ենք մեր ընկերներին, քննարկումներ ենք անցկացնելու, համադրելու ենք հնարավորությունները։ Առաջին անգամ չէ, որ ընտրությունների ենք մասնակցում։ Այնպիսի մարդիկ են ընդգրկվելու ռեյտինգային ցուցակում, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը եւ կարող են ձայն բերել ոչ միայն կուսակցության, այլեւ իրենց համար կամ հակառակը։

– Բայց դա չի նշանակում, չէ՞, որ նրանք բոլորը կդառնան պատգամավոր։

– Իհարկե, չի նշանակում։ Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք։ Դա բացառվում է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Ռուբիկ Թադեւոսյան. «Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք»”

Մեկնաբանել