Նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որևէ լումա չեն ներդրել ՀՀԿ-ում

Dec 08, 2016 Comments Off on Նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որևէ լումա չեն ներդրել ՀՀԿ-ում

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից հետաքրքրվել է՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը: Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում և նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որևէ լումա չեն ներդրել կուսակցությունում: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադևոսյանը:

«Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի: Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի մեկից մինչև 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: