«6 ամիս հետո էլ Կառավարությունը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը». Սուքիաս Ավետիսյան

Oct 21, 2016 Comments Off on «6 ամիս հետո էլ Կառավարությունը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը». Սուքիաս Ավետիսյան

«Իշխանությունը եկել է այն եզրակացությանը, որ այլընտրանք չկա, ճեղքում պետք է իրականացնել ու տնտեսությունը հանել այս իրավիճակից:  Ցանկացած երկրի համար կարևորը ներդրումային ինստիտուտն է, գործարար աշխարհի հետ գործընկերային կապեր հաստատելը: Իսկ Կառավարության ներկայացրած ծրագիրը ոչ ոքի, անգամ ընդդիմադիրների ներկայացրած ծրագրից չի էլ տարբերվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Եթե խորանանք բովանդակության մեջ, ապա շատ հետաքրքիր, չափավոր ծրագիր է: Կան դրույթներ, որոնք 2-6 ամսվա և ապագայի համար են: Կարծում եմ, որ բոլորս պետք է թողնենք, որ վարչապետն այն, ինչ գրել է՝ իրագործի»,-նկատեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:

6 ամիս հետո ո՞վ է իրագործելու այս հետաքրքիր ծրագիրը հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.

«Այն քաղաքական ուժը, որին ձայն կտա ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝  ապրիլի 2-ին: Ես կարծում եմ, որ 6 ամիս հետո էլ է Կառավարությունը ղեկավարելու Կարեն Կարապետյանը»:

Հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, ապա Սերժ Սարգսյանն ո՞ւր է գնալու, պատգամավորը պատասխանեց.

«Սերժ Սարգսյանը տեղ կգտնի»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: