Պատահար Մաշտոցի պողոտայում․ կան տուժածներ

Oct 02, 2016 Comments Off on Պատահար Մաշտոցի պողոտայում․ կան տուժածներ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 TU 152 պ/հ (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Պ.) և «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 NC 974 պ/հ (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Պ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Է. Ա.-ը և 2004 թ. ծնված Ա. Վ.-ը հոսպիտալացվել են «Նաիրի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: