«Թուրքիան անակնկալի է բերել Ռուսաստանին». Արման Նավասարդյան. տեսանյութ

Aug 25, 2016 Comments Off on «Թուրքիան անակնկալի է բերել Ռուսաստանին». Արման Նավասարդյան. տեսանյութ

«Թուրքիան արդեն մեկ ամիս է՝  ակտիվ է Սիրիայի հարցում, Թուրքիան մայիսից հետո առաջին անգամ լայնածավալ գործողություն սկսեց ցամաքային ու օդային եղանակով՝ ունենալով որպես դաշնակից սիրիական «ազատական» բանակը, որը թափթփուկներից է կազմված, սակայն անսպասելին այն է, որ ամերիկյան կոալիցիոն ուժերը մեծ աջակցություն ցուցաբերեցին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ Թուրքիան անում է ամեն ինչ, որ ինքը լինի, թե որքանով կհաջողվի՝ քաղաքագետը դժվարանում է պատասխանել, իսկ Թուրքիայի վերջնական նպատակն Օսմանյան կայսրության վերակենդանացումն է:

Հարցին՝ ՌԴ-ԱՄՆ կոնֆլի՞կտն է նաեւ այս հարցի շուրջ եւ դիրքերը չզիջելու խնդիրը, Արման  Նավասարդյանը պատասխանեց: «Չեմ բացառում, որ Թուրքիան անակնալի է բերել ՌԴ-ին, որովհետեւ Էրդողանից նման բան սպասելի է,  եւ հետո ՌԴ-ի նման դիրքորոշումն ինձ համար տարօրինակ է, բայց ինֆորմացիոն աղբյուրները պնդում են, որ ՌԴ-ն իմացել է այդ մասին: Փաստորեն, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն նոր քաղաքականություն են սկսում Թուրքիայի հետ»,-նման տեսակետ հայնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լուսինե Միքաելյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: