«ՀՀԿ-ն պատժում է նախկին տնօրեններին». Տեսանյութ

Aug 25, 2016 Comments Off on «ՀՀԿ-ն պատժում է նախկին տնօրեններին». Տեսանյութ
 «ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն  մինչեւ 65 տարին լրանալը կարող է աշխատել: Փոխտնօրեն աշխատող նախկին տնօրենների պայմանագրերում այդ կետը կա, բայց խնդիրն այն է, որ այդ մարդիկ 65 տարին լրացած են եղել, որ տնօրենի պաշտոնից ազատվել են»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով վերջին ամիսների ընթացքում անընդհատ քննարկվող լուրերին, որ դպրոցներում, որտեղ նախկին տնօրենները փոխտնօրեն են աշխատում, նրանցից պահանջում են աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Բանախոսի խոսքով՝ խնդիրը, հավանաբար, կապված է տարբեր հասարակական դժգոհությունների հետ, բայց այդ պարագայում կարելի էր տնօրենների նշանակման կարգում փոփոխություն կատարել`արգելելով նախկին տնօրենի`փոխտնօրեն աշխատելը:
Միևնույն ժամանակ տիկին Բախշյանը հիշեցրեց, որ այդ տնօրենները շատ են օգնել իշխող կուսակցությանը, Հիմա, երբ հրաժարվել են լինել այդ կուսակցության անդամ, դա պատճառ է հադիսացել,որ աշխատանքից ազատվեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

Լուսինե Միքաելյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: